Երրորդմասցի Լյովիկի հայրն արդարություն է պահանջում (տեսանյութ)
«Նուբարաշեն» ՔԿՀ-ի մոտ 2015-ի մարտի 4-ին Լևոն Ղազարյանին՝ Երրորդմասցի Լյովիկին ու նրա ընկերներին սպանել են: Սպանության համար կալանավորվել են Սարգիս Գրիգորյանը (մականունը՝ Ծգլ), Սարգիս Հախանումյանը (Տլե) և Վահան Հակոբյանը (Գաստիկ): Այժմ գործը քննվում է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում:
Լևոն Ղազարյանի հայրը՝ Միհրան Ղազարյանը, NEWSPRESS.am-ի հետ զրույցում նշում է, որ դատապրոցեսը խեղկատակություն է հիշեցնում, մեղադրյալներն իրենց լկտի են պահում, կարծես թե հերոսություն են արել` այն դեպքում, երբ 60-ից ավելի փամփուշտ է գտնվել սպանվածների մարմնի մեջ:
Լևոն Ղազարյանի հայրը որոշել է, որ եթե Հայաստանի դատական համակարգում չկարողանա հասնել արդարության, ապա դիմելու է միջազգային ատյաններին:
Մանրամասները՝ տեսանյութում