Նախորդ տարվա մթերված խաղողի դիմաց պարտքը կազմում է 145.2 մլն դրամ
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է, որ նախորդ տարվա ընթացքում խաղողի մթերումների դիմաց գոյացած պարտքերի մարման գործընթացը շարունակվում է:
Այդ մասին տեղեկացնում են Գյուղատնտեսության նախարարության լրատվական ծառայությունից:
Ըստ աղբյուրի, մասնավորապես, նախորդ երկու ամիսների ընթացքում կատարված մարումների արդյունքում սեպտեմբեր ամսին առկա 820 մլն ընդհանուր պարտքը նվազել է` հասնելով 145.2 մլն դրամի: Դեկտեմբերի 7-ի դրությամբ գյուղացիական տնտեսություններին պարտքեր ունի 9 ընկերություն:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում է վերամշակող ձեռնարկություններին առավելագույնը մինչև տարեվերջ ամբողջությամբ կատարել գյուղացիական տնտեսությունների նկատմամբ ունեցած ֆինանսական պարտավորությունները:
Տարբեր մարզերից գյուղացիները, ովքեր նախորդ տարիներին մթերել էին իրենց ու ընկերությունները դրա դրմաց չէին վճարել, բազմիցս բողոքի ցույցեր էին անում կառավարության շենքի դիմաց, փակում միջքաղաքային մայրուղիներ՝ պահանջում մարել պարտքերը: