Գազը չի թանկանա
«Եթե Ձեր հարցը սա էր, ապա առաջին հարցին պատասխանում եմ՝ ոչ, երկրորդին նույնպես»,– ասաց Կարեն Կարապետյանը։
Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին` ասաց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:
Նիկոլ Փաշինյանը վարչապետից հետաքրքրվեց, թե արդյոք գազը չի թանկանա: Նրան արձագանքելով` Կարեն Կարապետյանը նշեց, որ 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանում գազը չի թանկանա։
Կարապետյանի վստահեցմամբ՝ կարելի է երաշխավորել, որ ընտրություններից հետո սակագները չեն բարձրանա, իսկ Հայաստանը դրա դիմաց որևէ ռազմավարական օբյեկտ կամ այլ գույք չի զիջի։