Ծանրորդ Դավիթ Հովհաննիսյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն
Իսրայելի Էյլաթ քաղաքում ընթացող Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում Դավիթ Հովհաննիսյանը դարձավ ոսկե մեդալակիր: Դավիթը պոկում վարժությունում բարձրացրեց 149 կգ, հրում վարժությունում՝ 177 կգ:
Արդյունքում երկամարտի ընդհանուր 326 կգ արդյունքով նա դարձավ Եվրոպայի չեմպիոն:
Ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 և 23 տարեկանների առաջնություններում Հայաստանը ներկայացնում է 13 մարզիկ:
Մ20 առաջնությունում կմրցեն 62 կգ Դավիթ Գասպարյանը, 77 կգ Դավիթ Հովհաննիսյանը, 85 կգ Հակոբ Մկրտչյանը, 94 կգ Սամվել Գասպարյանը, 105+ կգ Սիմոն Մարտիրոսյանը:
Աղջիկների պայքարում մրցահարթակ դուրս կգան 75 կգ քաշային Սոնա Պողոսյանը և 75+ Արփինե Դալալյանը:
23 տարեկանների պայքարում մրցասպարեզ են դուրս գալիս 56 կգ Սմբատ Մարգարյանը, 62 կգ Գևորգ Բաղդասարյանը, 77 կգ Ռազմիկ Օսեթյանը, 94 կգ Կարուշ Ղուկասյանը և 105 կգ Մկրտիչ Մկրտչյանը: