Ձյան շերտում մեքենաներ են արգելափակվել
Դեկտեմբերի 6-ին, ժամը 10.53-ին ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի մոտ 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ. «Opel» և «Ford Transit» մակնիշի ավտոմեքենաները դուրս են եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և արգելափակվել ձյան շերտում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Փրկարարները Մ-3 միջպետական ավտոճանապարհի Սպիտակ-Վանաձոր հատվածի 5-րդ կմ-ից արգելափակումից դուրս են բերել «Օպել Աստրա» մակնիշի 88 RZ 881 պետհամարանիշի (վարորդ՝ Ռ. Ա.) ավտոմեքենան և մինչև ժամը 12.20-ը իրականացրել են հերթապահություն՝ մինչ ՃՈ-ի աշխատակիցների ժամանելը: