Դեկտեմբերի 12-ին 6 ժամով դադարեցվելու է թվային ցանցով հեռարձակումը
Թվային ցանցով հեռարձակումը դեկտեմբերի 12-ին ժամանակավորապես դադարեցվելու է: Այս մասին տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից:
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲ ընկերությունը նախարարությանը տեղեկացնում է, որ թվային հեռուստատեսային հեռարձակման ցանցում նախատեսված պլանային պրոֆիլակտիկ աշխատանքներով պայմանավորված՝ 2016թ. դեկտեմբերի 12-ին՝ ժամը 08:00-ից մինչև 14:00-ն, դադարեցվելու է թվային ցանցով հեռարձակումը: