Սարավան-Զանգեր հատվածում ճանապարհը լիարժեք երթևեկելի է
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման (Մ2) միջպետական ավտոճանապարհի Սարավան-Զանգեր հատվածում ձյան տեղումները դադարել են:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայությունից, Վայքի տարածաշրջանը սպասարկող ճանապահաշինական ընկերության աշխատակիցների կատարած մաքրման և մշակման մեծածավալ աշխատանքների արդյունքում դեկտեմբերի 6-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ, ճանապարհը լիարժեք երթևեկելի է: