«Սևան» ՔԿՀ բերված հեռուստացույցի միջից հայտնաբերվել են թաքցված բջջային հեռախոսներԹՐԻՓՓ նախագիծը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում ԼԳԲՏ համայնքն իր գործուն աջակցությունն է ցուցաբերում Աննա Հակոբյանի նախաձեռնությանը․ «Հրապարակ»Տեղումներ չեն լինի
COP17․ միլիոններ՝ հյուրասիրությանը, զրո երաշխիք՝ բնությանը
Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրՌուսաստանն ու Ուկրաինան կարող են պայմանավորվածության հասնել. ՊուտինՄԻՊ աշխատակազմում քննարկվել են հատուկ դպրոցների գործունեությանն առնչվող հարցերԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համարՀայաստանը փաստացի արդեն ինքնուրույն դուրս է եկել ՀԱՊԿ-ից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարների պատճառով մի քանի հասցեներում ջուր չի լինի«Սրբազան պայքարի» գործով դատավարությունը վերածվել է անվերջության պրոցեսի, որտեղ յուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում. Աբրահամյան
Ստեփան Ասատրյանին և Արամայիս Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը և վարույթները կարճվել են
Արթիկում 10 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել. «Հրապարակ»Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ. «Իրավունք»ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան․ «Ժողովուրդ»Բերդի բնակիչները տուգանվել են 750 հազարական դրամով. «Հրապարակ»Ճնշում են բոլոր կողմերից. Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում. «Հրապարակ» Վարդանյանին դատում են Ալիեւը և համայնքապետը. «Հրապարակ»
Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով որոշումը կհրապարակվի ժամը 17:30-ինԱյսօր Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում մինչև ժամը 17:00-ը լույս չի լինի
Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամիս ժամկետով
Մենք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների․ միա՛յն օրն ասեք
Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ
Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»․ Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներՍրբազանները «զադնի են» դրել. «Իրավունք»Հանձնարարական է իջեցվել․ «Հրապարակ»Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ «Ժողովուրդ»Եթե ուզում է գնալ արտահերթի, մենք ցանկացած զարգացման պատրաստ ենք. «Հրապարակ»Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ. «Իրավունք»ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»Ինչպես է Փաշինյանը ժրաջանորեն փայլեցնում իր կոշիկները (տեսանյութ)Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր ՌիադինԱրևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել․ «Հրապարակ»Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին
Քաղաքականություն

Հայաստանում Թրամփից հարուստ առնվազն 5 միլիարդատեր կա. Արամ Մանուկյան

Ձեր ներկայացրած ծրագիրը բացարձակ ադեկվատ չէ այս իրավիճակին: Այդ մասին այսօր Ազգային ժողովում, դիմելով կառավարությանն ու Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին՝ ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը:

«Դուք ներկայացնում եք թվեր՝ այս գյուղի, այն դպրոցի: Ախր բյուջեի իմաստը դա չէ: Բյուջեն քաղաքական փատսաթուղթ: Այն պետք է քաղաքական լուծումներ առաջարկի: Դուք բացարձակ Հայաստանի տնտեսության հիվանդ կողմերին չեք անդրադառնում: Չեք արտասանում ո′չ կոռուպցիա, ո′չ մենաշնորհ, ո′չ ազատ մրցակցություն: Ճիշտ եք ասում՝ տնտեսությունը պետք է զարգանա, որ իքս գումարը դառնա երկու իքս գումար: Բայց որևէ ձեր կոնցպետը, ինչո՞վ եք տարբերվում նախորդ կառավարություն, նախորդի նախորդ կառավարությունից: Մենք չենք քննարկելու՝ դուք էդ դպրոցի փողը տվեցի՞ք, թե՞ չէ: Դուք նոր կառավարություն եք, եկել եք նոր կոնցեպտով, ո՞րն է ձեր կոնցեպտը: Չկա այդ կոնցեպտը»,- ասաց պատգամավորը:

Մանուկյանի խոսքով՝ Հայաստանի տնտեսությունը տառապում է կոռուպցիայի, մենաշնորհների և բացասական հիվանդությունների արդյունքում. «Դրա դեղատոմսը բերե՞լ եք:  3-4 ամիս է՝ ասում եք՝ վարչապետն սպասում է իրավիճակի վերլուծության, որից հետո կլինի դեղատոմսը: Ասեք ձեր դեղատոմսը, Հայաստանի զարգացման ձեր մոտեցումները, որի արդյունքում բյուջեն կավելանա: Մենք խոսում ենք իքս գումարի ներսում փոփոխություններ անելու մասին: Իքս գումարի՝ երկու իքս դառնալու մասին ոչ մի բան չեք ներկայացնում»,- նշեց նա:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը համաձայնեց՝ բյուջեն քաղաքական փաստաթուղթ է, նաև գործիք է մակրոտնտեսական կառավարման համար:

«Մենք հստակ ներկայացրել ենք այն մոտեցումները, որը մեր կառավարությունը որդեգրել  է: Դա մակրոտնտեսական կայությունն է, և վերջնական նպատակը տնտեսական աճի հիմքերի ուժեղացումն է: Պետք է արվի երկու մակարդակի գործողություն. մեկը մակրո մակարդակում, մյուսը՝ միկրո մակարդակում: Ձեր ասած կոռուպցիայի  գործողությունները, որոնք միկրո մակարդակի գործողություններ են ենթադրում, դրանք արծարծված են կառավարության ծրագրում»,- ասաց նախարարը:

Նա օրինակ բերեց, թե ինչպես կարելի է կոռուպցիայի դեմ պայքարել. «Ընդունված է ամբողջ աշխարհում, որ լավագույն գործիքներից մեկը, եթե դուք գնում եք էվոլյուցիոն ճանապարհով, տեղեկատվական համակարգերի ներդրումն է, որպեսզի մարդը մարդու հետ չշփվի: Եվ ամենակարևորը, որ մեր կառավարության ծրագրում գրված է, էլեկտրոնային կառավարման համակարգերի ուժեղացումն է: Դա գործիքներից մեկն է, որպեսզի կոռուպցիան նվազի: Կոռուպցիան ծնվում է այնտեղ, երբ մարդը թղթերը դնում է թևի տակ, գնում է չինովնիկի մոտ, չինովնիկն էլ ասում է՝ քո կյանքը շատ վտանգավոր է, որովհետև եթե դու ինձ լավ չնայես… էս համակարգերն ինչպե՞ս արմատախիլ անենք: Երբ որ տարանջատենք, որ մարդը թղթերը չդնի իր թևի տակ և չգա չինովնիկի մոտ, չասի՝ գիտե՞ս՝ ես լիցենզիա եմ ուզում, թույլտվություն եմ ուզում: Քայլ: Մենք վերջերս նաև ընդունեցինք մեկ մոտեցում, որ ենթադրենք լիցենզիա ունենալը պետք է էլեկտրոնայնացվի: Արդյոք սա կոռուպցիայի դեմ ուղղված քա՞յլ է: Այո: Այս երկուսը պետք է տարանջատենք: Բյուջեն նաև սոցիալական պարտավորություն է, բյուջեն ենթակառուցվածքներին ուղղված միջոցներ է: Եթե մենք թվերով խոսենք, ապա միայն սոցիալական ոլորտում այն, ինչ մենք օրենքով պարտադրված ենք, որ իրականացնենք, ամբողջ 1 տրիլիոն, 360 միլիարդի 1 տրիլիոն 320 միլիարդն ամբողջությամբ օրենքներով մեր ստանձնած պարտավորություններ է, միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունները շուրջ 96 միլիարդ է: Ես վստահ եմ՝ կառավարության կողմից նախաձեռնած քայլերը հաջողություն են ունենալու:

Պատգամավորը կրկին արձագանքեց և նշեց. «Դուք մեր հիվանդ, քայքայվող տնտեսությանը նայում եք որպես 50 տարվա բուժվող համակարգ, դուք նրան տալիս  եք մրսածության դեղեր: Բայց համակարգը փտախտի մեջ է, քայքայվում է: Ձեր արած քայլերը թեև ճիշտ, բայց ադեկվատ չեն մեր քայքայվող տնտեսությանը: Ռադիկալ բաներ են պետք: Մի երկիր, որտեղ պաշտոնապես 40 տոկոս ստվեր կա, դուք դրա մասին բացարձակ չեք ասում: Մեր երկրում առնվազն 5 հոգի Թրամփից հարուստ միլիարդատերեր կան, Էդ ո՞նց է առաջացել, չէ՞ որ դա համակարգային հիվանդության արդյունք է մրսածության արդյունք չի: Դուք ռակը թողած՝ մրսածության կաթիլներ եք տալիս: Էս երկիրն ուշքի չի գա: Ձեր ասածի մեջ ռազմավարություն չկա»,- արձագանքեց պատգամավորը: