«Սևան» ՔԿՀ բերված հեռուստացույցի միջից հայտնաբերվել են թաքցված բջջային հեռախոսներԹՐԻՓՓ նախագիծը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում ԼԳԲՏ համայնքն իր գործուն աջակցությունն է ցուցաբերում Աննա Հակոբյանի նախաձեռնությանը․ «Հրապարակ»Տեղումներ չեն լինի
COP17․ միլիոններ՝ հյուրասիրությանը, զրո երաշխիք՝ բնությանը
Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրՌուսաստանն ու Ուկրաինան կարող են պայմանավորվածության հասնել. ՊուտինՄԻՊ աշխատակազմում քննարկվել են հատուկ դպրոցների գործունեությանն առնչվող հարցերԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համարՀայաստանը փաստացի արդեն ինքնուրույն դուրս է եկել ՀԱՊԿ-ից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարների պատճառով մի քանի հասցեներում ջուր չի լինի«Սրբազան պայքարի» գործով դատավարությունը վերածվել է անվերջության պրոցեսի, որտեղ յուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում. Աբրահամյան
Ստեփան Ասատրյանին և Արամայիս Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը և վարույթները կարճվել են
Արթիկում 10 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել. «Հրապարակ»Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ. «Իրավունք»ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան․ «Ժողովուրդ»Բերդի բնակիչները տուգանվել են 750 հազարական դրամով. «Հրապարակ»Ճնշում են բոլոր կողմերից. Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում. «Հրապարակ» Վարդանյանին դատում են Ալիեւը և համայնքապետը. «Հրապարակ»
Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով որոշումը կհրապարակվի ժամը 17:30-ինԱյսօր Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում մինչև ժամը 17:00-ը լույս չի լինի
Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամիս ժամկետով
Մենք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների․ միա՛յն օրն ասեք
Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ
Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»․ Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներՍրբազանները «զադնի են» դրել. «Իրավունք»Հանձնարարական է իջեցվել․ «Հրապարակ»Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ «Ժողովուրդ»Եթե ուզում է գնալ արտահերթի, մենք ցանկացած զարգացման պատրաստ ենք. «Հրապարակ»Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ. «Իրավունք»ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»Ինչպես է Փաշինյանը ժրաջանորեն փայլեցնում իր կոշիկները (տեսանյութ)Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր ՌիադինԱրևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել․ «Հրապարակ»Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին
Քաղաքականություն

Ծառուկյանի վերադարձն իշխանության ինքնապահպանման երաշխիք է

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ ԲՀԿ-ից հեռացած և իշխող հանրապետական կուսակցությունում տեղավորվել փորձող պատգամավորներին ՀՀԿ-ից հասկացրել են, որ նրանք խորհրդարանում տեղ չունեն: Սա թերևս կարելի էր սպասել: Ունիկալ մտածողություն հարկավոր չէ մարդուն՝ հասկանալու համար, որ Ծառուկյանին ինչպես ճանապարհել, այնպես էլ քաղաքականություն մտնելու «դաբրոն» կամ անցաթուղթը տվել է միևնույն ուժը: Դա երկրի ու իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն է:

Այն, որ Գագիկ Ծառուկյանը վերադառնում է ոչ ընդդիմություն, ակնհայտ է: Հայաստանում արդեն բոլորը գիտեն, որ հնարավոր չէ միևնույն ժամանակ լինել և՛ օլիխարխ, և՛ ընդդիմություն:

Հիշենք, թե ինչպես Նախագահը 2015-ի փետրվարին հայտարարեց, թե «Ծառուկյան քաղաքական դերակատարը մեր երկրի համար դարձել է չարիք…», որից հետո Գագիկ Ծառուկյանը հեռացավ քաղաքականությունից: ԲՀԿ հիմնադիրի վերադարձը թերևս դեռ այն ժամանակ կանխորոշված էր. մի կողմից նրա կուսակից ընկերների հայտարարությունն այն մասին, որ Գագիկ Ծառուկյանը ժամանակավոր է հեռացել քաղաքականությունից, մյուս կողմից էլ երկրի նախագահի զգուշավոր արտահայտություններն արդեն իսկ հուշում էին, որ սա շոու էր, որը քաղաքականության մեջ բաղկացուցիչ մաս է կազմում և ինքնանպատակ չէ:

Հիշենք նաև Նախագահի՝ արդեն «թևավոր» դարձած արտահայտությունը՝ «օդում կախված լուրերի» մասին: Հենց այդ «օդում կախված լուրերի» հիման վրա էլ Սերժ Սարգսյանը հորդորել է վարչապետին ստուգումներ իրականացնել «գողացված միլիարդները գտնելու» համար:

Ինչպես և կանխատեսվում էր, օդում կախված լուրերը «ստահոդ էին»… Այսօր Գագիկ Ծառուկյանը քաղաքականություն է վերադառնում, որպես «պետության համար կենսական անհրաժեշտություն» և համաժողովրդական պահանջ. այսպես է հայտարարել Նաիրա Զոհրաբյանը ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում արված իր ելույթի ժամանակ:

Այն, որ այս հայտարարությունն ուռճացված է՝ ակնհայտ է:

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի որակմամբ՝ ցանկացած քաղաքական գործիչ կարող է նման ամպագոռգոռ հայտարարություններ անել, քանի որ բացահայտ չեն կարող հայտարարել վերադարձի իրական պատճառները: Այս դեպքում՝ Ծառուկյանի վերադարձն իշխանության ինքնապահպանման երաշխիք է:

NEWSPRESS.am-ի հետ զրույցում քաղտեխնոլոգը նկատեց, որ հանրապետական կուսակցությունն, ըստ էության, չի կարող ո՛չ խորհրդարանում, ո՛չ էլ խորհրդարանական քվեարկությունների ժամանակ ցանկալի արդյունք ստանալ, եթե չունենա դաշնակից: Արմեն Բադալյանի խոսքով՝ ՀՅԴ-ն ևս դաշնակից է, բայց նրա ձայները բավարար չեն:

«Օրինակ՝ կա հոդված, որով Կարեն Կարապետյանը 2018 թվականին չի կարող կառավարել, քանի որ վարչապետը պետք է պարտադիր 4 տարվա բնակություն ունենա ՀՀ-ում… այդ հոդվածը կարելի է փոխել երկու երրորդով, իսկ էդ երկու երրորդը պետք է ապահովի ԲՀԿ-ն: Ահա թե ինչու է անհրաժեշտ ԲՀԿ-ի ներկայությունը»,- նշեց Արմեն Բադալյանը:

Նրա խոսքով՝ եթե հանրապետականը միայնակ ապահովեց այդ ձայները, ուրեմն դիմել է կեղծիքների, իսկ գործող իշխանությանը դա հարկավոր չէ, քանի որ Արևմուտքից շատ խստորեն է դրվել այս հարցը:

«Եթե եղան կեղծիքներ՝ հնարավոր է՝ Արևմուտքը ֆինանսապես չաջակցի, իսկ դա արդեն լուրջ տնտեսական խնդիրներ կարող է առաջացնել երկրի ու կոնկրետ չինովնիկների համար»,- նկատեց քաղտեխնոլոգը:

Արմիեն Մկրտումյան