Ճանապարհների իրադրությունը՝ Հայաստանում և Վերին Լարսում
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 6-ի ժամը 12.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն հիմնականում անցանելի են:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Սարավան-Զանգեր, Գորիս-Սիսիան ավտոճանապարհները և Վարդենյաց լեռնանցքը:
Դիլիջանի ոլորաններում, Բերդ-Ճամբարակ, Ապարան-Արագած, Վանաձոր-Դիլիջան, Սպիտակ-Երևան, Սպիտակ-Վանաձոր, Ստեփանավան-Վանաձոր, Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհներին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Գեղարքունիքի մարզի Սևան-Ճամբարակ ավտոճանապարհին, Վայոց ձորի (բացի Եղեգնաձոր քաղաքից) և Սյունիքի մարզերում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Վարդենյաց լեռնանցքում և Սարավան-Զանգեր ավտոճանապարհին առկա է մառախուղ:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Լարսի անցակետը բաց է մարդատար ավտոմեքենաների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում: