ԱԳՆ-ն Լարսում արգելափակված ՀՀ քաղաքացիներին կոչ է անում դիմել Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսություն
Վերին Լարս անցակետի անանցանելիության առնչությամբ ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հայտնում են, որ Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսության ներկայացուցիչը պարբերաբար այցելում է անցակետ, իսկ հյուպատոսությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների հետ:
Անցակետում արգելափակված քաղաքացիներն ապահովված են առաջին անհրաժեշտության պարագաներով, սննդով, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, նրանց ցուցաբերվում է առաջին բուժօգնություն:
Անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիներին ԱԳՆ-ն կոչ է անում հարցերի դեպքում դիմել Ռոստովում ՀՀ գլխավոր հյուպատոսություն՝ +7.863.207.67.51 հեռախոսահամարով: