«Սևան» ՔԿՀ բերված հեռուստացույցի միջից հայտնաբերվել են թաքցված բջջային հեռախոսներԹՐԻՓՓ նախագիծը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում ԼԳԲՏ համայնքն իր գործուն աջակցությունն է ցուցաբերում Աննա Հակոբյանի նախաձեռնությանը․ «Հրապարակ»Տեղումներ չեն լինի
COP17․ միլիոններ՝ հյուրասիրությանը, զրո երաշխիք՝ բնությանը
Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրՌուսաստանն ու Ուկրաինան կարող են պայմանավորվածության հասնել. ՊուտինՄԻՊ աշխատակազմում քննարկվել են հատուկ դպրոցների գործունեությանն առնչվող հարցերԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համարՀայաստանը փաստացի արդեն ինքնուրույն դուրս է եկել ՀԱՊԿ-ից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարների պատճառով մի քանի հասցեներում ջուր չի լինի«Սրբազան պայքարի» գործով դատավարությունը վերածվել է անվերջության պրոցեսի, որտեղ յուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում. Աբրահամյան
Ստեփան Ասատրյանին և Արամայիս Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը և վարույթները կարճվել են
Արթիկում 10 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել. «Հրապարակ»Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ. «Իրավունք»ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան․ «Ժողովուրդ»Բերդի բնակիչները տուգանվել են 750 հազարական դրամով. «Հրապարակ»Ճնշում են բոլոր կողմերից. Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում. «Հրապարակ» Վարդանյանին դատում են Ալիեւը և համայնքապետը. «Հրապարակ»
Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով որոշումը կհրապարակվի ժամը 17:30-ինԱյսօր Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում մինչև ժամը 17:00-ը լույս չի լինի
Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամիս ժամկետով
Մենք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների․ միա՛յն օրն ասեք
Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ
Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»․ Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներՍրբազանները «զադնի են» դրել. «Իրավունք»Հանձնարարական է իջեցվել․ «Հրապարակ»Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ «Ժողովուրդ»Եթե ուզում է գնալ արտահերթի, մենք ցանկացած զարգացման պատրաստ ենք. «Հրապարակ»Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ. «Իրավունք»ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»Ինչպես է Փաշինյանը ժրաջանորեն փայլեցնում իր կոշիկները (տեսանյութ)Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր ՌիադինԱրևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել․ «Հրապարակ»Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին
Հասարակություն

ՌԴ ԱԴԾ-ն ունի ՀՀ քաղաքացիների անձնական տվյալների բազայի հասանելիություն

Ինչպես հայտնի է, 2006 թվականից գործածվել է Հայաստանի Հանրապետության սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական (ՍԷԿՏ) համակարգը: Այդ համակարգը իրենից ներկայացնում է շտեմարան, ուր զետեղված են Հայաստանի Հանրապետության սահմանային անցակետերը հատած քաղաքացիների ու տրանսպորտային միջոցների մասին տվյալները:

ՍԷԿՏ

ՍԷԿՏ-ի էլեկտրոնային շտեմերաններում են պահվում Հայաստանի պետական սահմանը հատողների անձնագրերի ու տեխ. անձնագրերի սքանները, սահմանը հատելու օրի, ժամի, ուղղության ու ուղեկցող անձանց մասին, ինչպես նաև այլ տեղեկություներ, որոնք պահվում են առնվազն 7 տարի:

ՀՀ կառավարության 2006 թվականի թիվ 884 որոշմամբ հստակ ամրագրված է, թե ո՞ր մարմինները կարող են օգտվել ՍԷԿՏ համակարգից: Այդ ցանկում են ՀՀ մի շարք պետական մարմիններ՝ իրավապահների ու գործադիր իշխանության որոշ ճյուղեր:

Սակայն, ուսումնասիրելով այս տարվա օգոստոսին ամերիկացի դիվանագետների անձնագրերի սքանների արտահոսքի պատմությունը, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» բացահայտեց, որ Հայաստանի ՍԷԿՏ համակարգից օգտվելու իրավունք ունի նաև Ռուսաստանի Դաշնության անվտանգության դաշնային ծառայությունը:

Մասնավորապես, պատասխանելով մեր հարցմանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից հայտնեցին, որ ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչությանը տրամադրել են ՍԷԿՏ-ից օգտվելու հասանելիություն:

Այլ կերպ ասած, ՀՀ ԱԱԾ-ի թույլտվությամբ ՌԴ ԱԴԾ-ն ունի Հայաստանի սահմանը հատած բոլոր անձանց մասին բոլոր տեղեկությունները՝ ո՞վ է հատել, ե՞րբ է հատել, ո՞ր անցակետն ու ո՞ր ուղղությամբ է հատել, ի՞նչ տրանսպորտային միջոցով և ու՞մ հետ է հատել:

Իրավական մասը

Ինչպես նշեցինք, կառավարության որոշմամբ միմիայն ՀՀ պետական մամինները կարող են օգտվել ՍէԿՏ-ից: ԱԱԾ-ն, իր հերթին, հղում է կատարում 1992 թվականի «ՀՀ և ՌԴ միջև Հայաստանի տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի ու նրանց գործունեության պայմանների մասին» պայմանագրին՝ չնշելով դրա որևէ կոնկրետ դրույթ:

Ու թեև ակնհայտ է, որ 1992 թվականի պայմանագրում չի կարող որևէ կետ լինել 2006 թվականին ստեղծված էլեկտրոնային համակարգի մասին, նշենք, որ վկայակոչվող պայմանագրով (դրա 6-րդ հոդվածով) Իրանի և Թուրքիայի հետ սահմանին գործող անցակետերում ՌԴ սահմանապահները իրականացնում են բացառապես «մարդկանց, փոխադրամիջոցների, բեռների, ապրանքների և այլ իրերի բացթողումը»:

Ուստի, մի կողմ թողնելով այն, թե ինչու՞ են ՌԴ սահմանապահները առ այսօր նստած Իրանի հետ սահմանի անցակետում (անգամ ավելին՝ նաև Զվարթնոց օդակայանում), արձանագրենք, որ իրենց՝ 1992 թվականի պայմանագրով ամրագրված գործառույթները կատարելու մեջ առավելագույնը կարող է մտնել սահմանը հատող անձանց տվյալների մուտքագրում ՍԷԿՏ համակարգ, բայց ոչ դրանում առկա տեղեկությունների ընթերցում:

«Անձնական տվյալերի պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 27-րդ հոդվածի 6-րդ մասը հստակ ամրագրում է, որ «Պետական մարմինների տնօրինության տակ գտնվող անձնական տվյալները կարող են փոխանցվել օտարերկրյա պետական մարմիններին միայն միջպետական պայմանագրերի շրջանակներում»: Եվ, քանի որ չկա որևէ միջպետական պայմանագիր, որով Հայաստանը Ռուսաստանին պետք է փոխանցի ՀՀ պետական սահմանը հատած անձանց անձնական տվյալները, ապա այդ տվյալների փոխանցումն անօրինական է:

Անգամ ավելին, ՀՀ Սահմանադրության 34-րդ հոդվածը հստակ ամրագրում է, որ «Յուրաքանչյուր ոք ունի իրեն վերաբերող տվյալների պաշտպանության իրավունք: Անձնական տվյալների մշակումը պետք է կատարվի բարեխղճորեն, օրենքով սահմանված նպատակով… իրավաչափ հիմքի առկայությամբ»:

ԱԱԾ թողտվությամբ

Այսպիսով, հստակ է, որ ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից (որպես ՍԷԿՏ-ը համակարգող մարմին), քաղաքացիների անձնական տվյալների հասանելիությունը Ռուսաստանի Դաշնության ԱԴԾ-ին տրամադրելը ոչ միայն ապօրինի է, այլև հանդիսանում է անձանց սահմանադրական իրավունքի խախտում:

Ընդ որում, այդ կերպ խախտվում է ոչ ավել, ոչ պակաս, քան վերջին 7 տարում ՀՀ պետական սահմանը հատած բոլոր օտարերկրյացիների ու հայաստանցիների սահմանադրական իրավունքը:

Հարկ ենք համարում նշել, որ սա առաջին դեպքը չէ, երբ ՀՀ ԱԱԾ-ի թողտվությամբ Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահները ոտնահարում են ՀՀ օրենսդրությունը: Բոլորս հիշում ենք Վալերի Պերմյակովին ՀՀ իրավապահներին չփոխանցելը, պատգամավոր Զարուհի Փոստանջյանի օրինական գործունեության խոչընդոտումը և այլն:

Սակայն, շարունակական ու միաժամանակ մասսայական խախտման վառ օրինակ է Զվարթնոց օդակայանում ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից ՀՀ ԱԱԾ սահմանապահների փոխարեն անցագրային գործառույթների իրականացումը, որը որևէ կերպ չի բխում 1992 թվականի պայմանագրից, ոչ էլ այլ իրավական ակտից:

Դանիել Իոաննիսյան

«Իրազեկ քաղաքացիների միավորում»