«Սևան» ՔԿՀ բերված հեռուստացույցի միջից հայտնաբերվել են թաքցված բջջային հեռախոսներԹՐԻՓՓ նախագիծը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում ԼԳԲՏ համայնքն իր գործուն աջակցությունն է ցուցաբերում Աննա Հակոբյանի նախաձեռնությանը․ «Հրապարակ»Տեղումներ չեն լինի
COP17․ միլիոններ՝ հյուրասիրությանը, զրո երաշխիք՝ բնությանը
Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրՌուսաստանն ու Ուկրաինան կարող են պայմանավորվածության հասնել. ՊուտինՄԻՊ աշխատակազմում քննարկվել են հատուկ դպրոցների գործունեությանն առնչվող հարցերԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համարՀայաստանը փաստացի արդեն ինքնուրույն դուրս է եկել ՀԱՊԿ-ից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարների պատճառով մի քանի հասցեներում ջուր չի լինի«Սրբազան պայքարի» գործով դատավարությունը վերածվել է անվերջության պրոցեսի, որտեղ յուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում. Աբրահամյան
Ստեփան Ասատրյանին և Արամայիս Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը և վարույթները կարճվել են
Արթիկում 10 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել. «Հրապարակ»Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ. «Իրավունք»ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան․ «Ժողովուրդ»Բերդի բնակիչները տուգանվել են 750 հազարական դրամով. «Հրապարակ»Ճնշում են բոլոր կողմերից. Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում. «Հրապարակ» Վարդանյանին դատում են Ալիեւը և համայնքապետը. «Հրապարակ»
Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով որոշումը կհրապարակվի ժամը 17:30-ինԱյսօր Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում մինչև ժամը 17:00-ը լույս չի լինի
Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամիս ժամկետով
Մենք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների․ միա՛յն օրն ասեք
Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ
Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»․ Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներՍրբազանները «զադնի են» դրել. «Իրավունք»Հանձնարարական է իջեցվել․ «Հրապարակ»Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ «Ժողովուրդ»Եթե ուզում է գնալ արտահերթի, մենք ցանկացած զարգացման պատրաստ ենք. «Հրապարակ»Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ. «Իրավունք»ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»Ինչպես է Փաշինյանը ժրաջանորեն փայլեցնում իր կոշիկները (տեսանյութ)Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր ՌիադինԱրևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել․ «Հրապարակ»Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին
Քաղաքականություն

Վանաձորում քաղաքական աթոռակռիվը վարակել է նաև արվեստագետներին

Վանաձորը դարձել է իսկական թատերաբեմ, որտեղ իշխանություններն անհաղորդ են խնդիրներին: Քաղաքային իշխանությունը խիստ զբաղված է աթոռը պահելու գործով, իսկ մարզային իշխանությունը ձեռքերը լվացել է քաղաքի գործերից ու ամեն ինչ թողել ինքնահոսի:

Այնպես որ՝ Վանաձորի դրամատիկական թատրոնի ճակատագիրն այստեղ կարծես ոչ ոքի չի հուզում: Մինչդեռ անհանգստանալու առիթ կա, քանի որ թատրոնի ղեկավարի աթոռի համար մրցապայքար է սկսվել արվեստագետների միջև: Տնօրենի թափուր աշխատատեղի համար հայտարարվել է մրցույթ, որը կկայանա այս տարվա դեկտեմբերի 23-ին: Չանդրադառնանք նրան, որ մրցույթի պայմանները միայն օրերս է հայտարարվել: Այստեղ հարցն այն է, թե ովքե՞ր են առաջադրվել և ի՞նչ զարտուղի ճանապարհներով են փորձում ձեռք գցել իրենց համար «համեղ պատառը»…

Նշենք, որ 2016թ. նոյեմբերի 1-ից թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հանրային Հեռուստաընկերության Լոռու մարզի լրագրող, «Թատերական Լոռի» միջազգային փառատոնի տնօրեն Հրաչյա Պապինյանը: Նրանից էլ հենց NEWSPRESS.am-ը փորձեց ստանալ որոշ հարցերի պատասխաններ, սակայն Պապինյանն իր պատասխաններում լակոնիկ գտնվեց. նա ասաց, որ սկզբում որոշել է մասնակցել մրցույթին, սակայն գնալ գիտակցված պարտության, չի պատրաստվում:

Պարզվում է՝ նույն թատրոնի գեղ. ղեկավար Վահե Շահվերդյանը Պապինյանին ակնարկել է, թե իմաստ չունի մրցակցել, քանի որ ամեն ինչ արդեն որոշված է «ի վերուստ»: Բանն այն է, որ դերասանուհի Ագնեսա Շահնազարյանի համար «վերևներից» միջնորդել են:

Ի դեպ, մեր հավաստի աղբյուրների համաձայն՝ Ագնեսայի նշանակման մասին խոսակցությունները շրջանառվել են մինչ Հրաչյա Պապինյանի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելը: Սկզբում լուրն ընկալել են որպես տնօրենի պոտենցիալ թեկնածուներին հետ պահելու պրիմիտիվ միջոց, սակայն գնալով կրքերը թեժացել են, և Ագնեսա Շահնազարյանի տնօրեն դառնալու ախորժակը մեծացել է մինչև իսկ այնքան, որ դարձյալ մեր հավաստի աղբյուրների համաձայն, այսպես ասած` «բանը հասել է դիվանբաշուն»:

Ասում են՝ գործին խառնվել է ՀՀ Նախագահի ընտանիքը, իսկ ավելի կոնկրետ` առաջին տիկինը…

Մեր տեղեկություններով՝ «վերևներից» գործին խառնված լինելու փաստն առաջադրվելու ցանկությունից հետ է պահել նաև այլ երիտասարդ կադրերի: Նրանցից մեկը մեզ հետ զրույցում նշեց, որ իրեն էլ է վաղուց հասել այն լուրը, թե տնօրենների հարցով Վահե Շահվերդյանն ու գրող Նելլի Շահնազարյանը` Ագնեսայի մայրը, մեղմ ասած, դռնեդուռ են ընկել` նախարարությունից հասնելով մինչև նախագահական:

Հրաչյա Պապինյանը ևս լսել է «վերևների» մասին, սակայն մեզ հետ զրույցում նա դժվարացավ ասել, թե արդյո՞ք խոսքը հենց առաջին տիկնոջ մասին է:

Ամեն դեպքում ի սկզբանե իր թեկնածության մասին հայտարարած Հ.Պապինյանն այսօր ավելի պասիվ է դրսևորվում, իսկ ավելի կոնկրետ՝ ոչ մի կերպ չի դրսևորվում:

Մինչդեռ թատրոնի մեր աղբյուրները տեղեկացրին, որ մինչ այս խոսակցությունները, նա ծրագրեր էր մշակել փոփոխությունների և զարգացման վերաբերյալ, նախանշել շենքում նորոգումների, ստեղծագործական ու վարչական փոփոխությունների, երիտասարդության առաջխաղացման ուղղություններով, կազմել և ցույց է տվել Վանաձորի թատրոնի զարգացման հայեցակարգը:

Աշխատակազմից մեզ ասացին նաև, որ Պապինյանի փոփոխությունն զգացել են նախարար Արմեն Ամիրյանին հանդիպելուց հետո. «Էնպես կտրուկ փոխվեց, կարելի է ասել՝ 180 աստիճանի շրջվեց… աշխատողներից մի քանիսին էլ ասել է, որ չի պատրաստվում մասնակցել մրցույթին…»,- ասաց մեր զրուցակիցը՝ չբացելով փակագծերը:

Պապինյանը ևս չի ժխտում, որ հանդիպել է նախարարի հետ, բայց ասում է, թե իբր նախարարի հետ քննարկել են թատրոնի հետ կապված հարցեր: Սա այն դեպքում, երբ մի քանի օրից ավարտվում է նրա պաշտոնավարման ժամկետը…

Պարզ է դառնում` «սև գործն» արդեն արված է. մեր հավաստի աղբյուրներից իմացանք նաև, որ Հրաչյան նեղ շրջապատում ասել է, թե նախարարությունից իրեն խնդրել են չմասնակցել մրցույթին:

NEWSPRESS.am-ը կապ հաստատեց նաև Վահե Շահվերդյանի հետ: Դիտարկմանը, թե խոսակցություններ կան, որ նա շահագրգռված է տնօրենի պաշտոնում իր թեկնածուի առաջադրման հարցում` մասնավորապես Ագնեսա Շահնազարյանի հետ կապված, նա կտրուկ պատասխանեց:

«Ես անստորագիր խոսակցություններին ուշադրություն չեմ դարձնում… որքանով տեղյակ եմ, մի քանի հոգի են մասնակցում մրցույթին. ով կանցնի մրցույթը` թող նա էլ բարով գա.. ավելին ոչինչ չեմ ասում… ցտեսություն»,- ասաց Շահվերդյանն ու անջատեց հեռախոսը:

Թե որքանով են համապատասխանում լուրերն իրականությանը, փորձեցինք պարզել Ագնեսա Շահնազարյանից` հուսալով, որ նա մի քիչ անկեղծ կգտնվի, սակայն նրա հետ մեզ կապ հաստատել այդպես էլ չհաջողվեց: Նրան մոտ գտնվողներից մի քանիսը նույնիսկ ասացին, որ Ագնեսան խիստ հրահանգել է իր համարները ոչ ոքի չտալ ու հատկապես այս օրերին, նա չի ցանկանում խոսել լրագրողների հետ, քանի որ իբր պատրաստվում է տնօրենի թեկնածուների մրցույթին:

Դարձյալ չանդրադառնանք նրան, թե ինչպես է «պատրաստվում» մրցույթին Ագնեսան, պարզապես անուններ չտալով, այնուամենայնիվ ուզում ենք նկատել, որ Ագնեսային Վանաձորում չեն սպասում ու չեն տեսնում նրան որպես ղեկավարի:

«Հրաչը կարգին տղա է, արդեն գործերին ծանոթ ենք, աշխատում է, իսկ Ագնեսան ի՞նչ…»,- ձեռքը թափ տալով ասաց թատրոնի աշխատակիցներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ:

Հավելենք միայն, որ 36-ամյա Ագնեսան, սերիալներում նկարահանվելուց ու թատրոնում խաղալուց հոգնելով ու թատրոնի հետ իր ապագան չկապելով՝ փորձել է եկամուտ ստանալ Մոսկվայում: Փախչելով հայրենիքից՝ նա այնտեղ իր ընկերուհու հետ բիզնես է դրել. գումարներ է աշխատել ֆուրշետներով ու վարսավիրանոց բացելով, սակայն գործը տապալվել է, և նա ստիպված վերադարձել է Հայաստան` ետևում թողնելով ֆուրշետն ու հմայքը….