«Սևան» ՔԿՀ բերված հեռուստացույցի միջից հայտնաբերվել են թաքցված բջջային հեռախոսներԹՐԻՓՓ նախագիծը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում ԼԳԲՏ համայնքն իր գործուն աջակցությունն է ցուցաբերում Աննա Հակոբյանի նախաձեռնությանը․ «Հրապարակ»Տեղումներ չեն լինի
COP17․ միլիոններ՝ հյուրասիրությանը, զրո երաշխիք՝ բնությանը
Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրՌուսաստանն ու Ուկրաինան կարող են պայմանավորվածության հասնել. ՊուտինՄԻՊ աշխատակազմում քննարկվել են հատուկ դպրոցների գործունեությանն առնչվող հարցերԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համարՀայաստանը փաստացի արդեն ինքնուրույն դուրս է եկել ՀԱՊԿ-ից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարների պատճառով մի քանի հասցեներում ջուր չի լինի«Սրբազան պայքարի» գործով դատավարությունը վերածվել է անվերջության պրոցեսի, որտեղ յուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում. Աբրահամյան
Ստեփան Ասատրյանին և Արամայիս Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը և վարույթները կարճվել են
Արթիկում 10 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել. «Հրապարակ»Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ. «Իրավունք»ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան․ «Ժողովուրդ»Բերդի բնակիչները տուգանվել են 750 հազարական դրամով. «Հրապարակ»Ճնշում են բոլոր կողմերից. Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում. «Հրապարակ» Վարդանյանին դատում են Ալիեւը և համայնքապետը. «Հրապարակ»
Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով որոշումը կհրապարակվի ժամը 17:30-ինԱյսօր Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում մինչև ժամը 17:00-ը լույս չի լինի
Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամիս ժամկետով
Մենք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների․ միա՛յն օրն ասեք
Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ
Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»․ Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներՍրբազանները «զադնի են» դրել. «Իրավունք»Հանձնարարական է իջեցվել․ «Հրապարակ»Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ «Ժողովուրդ»Եթե ուզում է գնալ արտահերթի, մենք ցանկացած զարգացման պատրաստ ենք. «Հրապարակ»Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ. «Իրավունք»ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»Ինչպես է Փաշինյանը ժրաջանորեն փայլեցնում իր կոշիկները (տեսանյութ)Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր ՌիադինԱրևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել․ «Հրապարակ»Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»Այս սցենարի պայմաններում Թրամփը չի կարողանա քաշվել մի կողմ և դիտորդի դեր ստանձնել․ Սուրեն ՍարգսյանՏիբեթում 7,1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Մեդվեդևը հայտարարություն է արել միգրանտների աշխատանքի ներգրավման նոր օրենսդրության մասին Հայ ըմբիշները աշխարհի առաջնությանը կներկայանան MARÓM-ի ստեղծած հագուստով Իրանը զգուշացնում է՝ Թեհրանի հետ պատերազմը հարվածելու է հենց ԱՄՆ-ին
Քաղաքականություն

Դուք կանգնած եք դժվարին ընտրության առջև․ բաց նամակ՝ ՀԷՑ-ի սեփականատեր Սամվել Կարապետյանին

Այսօր «Նաիրիտի» ցույցերը համակարգող խումբը բաց նամակ է հղել ՀԷՑ-ի բաժնետեր Սամվել Կարապետյանին։ Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

Բաց նամակ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ բաժնետեր և բարերար Սամվել Կարապետյանին.

Հարգելի պրն․ Կարապետյան,

Ձեզ են դիմում «Նաիրիտ» գործարանի նախկին և ներկա աշխատակիցները՝ հուսալով, որ կընդառաջեք մեր կոչ-խնդրանքին։

Ընդդեմ «Նաիրիտ» գործարան» ՓԲԸ-ի՝ 2015թ ապրիլի 7-ի՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի՝ գործարանի կողմից սպառած էլեկտրաէներգիայի վճարները ստանալու և պարտապանին սնանկ ճանաչելու պահանջով հայցադիմումը նոյեմբերի 28-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Արմեն Չիչոյանի կողմից բավարարվեց, և գործարանը սնանկ ճանաչվեց:

Վճիռն անսպասելի և անասելի ցավոտ էր մեր՝ նաիրիտցիներիս համար, որոնք մի ամբողջ կյանք են ապրել «Նաիրիտում», իրենց անտրտունջ և նվիրված աշխատանքով Հայաստանի պատիվը մշտապես բարձր են պահել խորհրդային և միջազգային շուկաներում Նաիրիտի» բարձրակարգ կաուչուկի արտադրանքով։

Ինչպես գիտենք, բոլորովին վերջերս ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կայքում տեղադրվեց հայտարարություն, ըստ որի՝ հայտարարվում է մրցույթ՝ նպատակ ունենալով «Նաիրիտ» գործարանի արտադրական ենթակառուցվածքների վերագործարկման նպատակով ներգրավվել մասնավոր գործընկեր, և հրավիրվում է համապատասխան կազմակերպություններին ներկայացնելու հետաքրքրության հայտ՝ մինչև 2017թ.-ի հունվարի 20-ը, ժամը 15։00-ն։

Հայտնի է, որ վերջին ամիսներին ասպարեզում են «Նաիրիտում» ներդրումներ իրականացնելու պատրաստակամությամբ հանդես եկող կազմակերպություններ, սակայն «Նաիրիտի» սնանկության վճիռը փաստացի արգելք կհանդիսանա այդ ընկերությունների համար, և «Նաիրիտը» վերջնականապես կգնա լուծարման ճանապարհով։ Ստացվում է՝ մրցույթի ավարտից ընդամենը մեկ ամիս շուտ գործարանը սնանկ ճանաչելու արագացված որոշմամբ «Նաիրիտը» կարող է զրկվել երբևիցե վերագործարկվելու հնարավորությունից։

Բոլորին է հայտնի Ձեր կողմից ծավալվող բարեգործական նախաձեռնությունները հանուն Հայաստանի և Արցախի բարօրության, ինչի մասին են վկայում Ձեզ շնորհված «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանը և բազմաթիվ պարգևները՝ ազգային շահերի պաշտպանման գործում նշանակալի ավանդի ներդրման, հանուն հայության բազմամյա և արգասաբեր գործունեության, Հայաստանի Հանրապետության զարգացմանը և առաջընթացին նվիրված գործունեության և մեծ վաստակի համար։

Հաշվի առնելով Ձեր հնարավորությունները, չուրանալով Ձեր հայրենասիրական նկրտումները՝ խնդրում ենք՝ ժամանակավորապես դադարեցնել «Նաիրիտ» գործարանի սնանկության վճիռը՝ մինչև մրցույթի ավարտը՝ 2017 թվականի հունվարի 20-ը։ Հայտարարված մրցույթն ու դրա արդյունքում ստեղծվող հնարավորություները՝ Նաիրիտը» վերականգնել և վերաթողարկել վերստին՝ կարող է իրականանալ միայն Ձեր կողմից այդ վճիռը ժամանակավորապես կասեցնելու դեպքում, ինչի հնարավորությունը, որպես ՀԷՑ-ի սեփականատեր՝ բնականաբար ունեք։

Հակառակ դեպքում, վստահ ենք, ձևավորվելու է կարծիք, ըստ որի՝ Ձեր անմիջական մասնակցությամբ և պատճառով է արդյունաբերական նախկին հսկան կորցրել իր հնարավորությունը՝ վերականգնելու իր երբեմնի համբավը։ Արդեն հնչում են մենաբանություններ, որ Ձեզ օգտագործում են` «Նաիրիտի» հանցավոր թալանը իրագործողներին կոծկելու համար: Եվ կամ Դուք կատարում եք օտար պետության պատվերը` Հայաստանի տնտեսական թուլացմամբ` այն ավելի վերահսկելի և կախյալ դարձնելու:

Դուք կանգնած եք դժվարին ընտրության առջև. մի կողմում գործարանի, նաև երկրի թալանն իրականացրած մի քանի կարկառուն պաշտոնատար անձինք են, մյուս կողմում` հազարավոր նաիրիտցիները, որոնց համար «Նաիրիտը» և՛ հարազատ տուն է, և՛ աշխատելու ու երկիրը շենացնելու հնարավորություն: Ապացուցեք, որ Ձեզ համար երկրի շահն է առաջնային, որ Դուք իսկապես մտահոգ եք երկրի տնտեսական առողջացմամբ, բարի կամք ցուցաբերեք և «Նաիրիտի» սնանկության վճիռը ժամանակավորապես կասեցրեք, որով հնարավոր կլինի հայտարարված մրցույթը հասցնել իր տրամաբանական ավարտին։

Ակնկալում ենք, որ որպես հայրենասեր հայորդի՝ թույլ կտաք, որ «Նաիրիտ» գործարանի վերագործարկումը դառնա անկյունաքար Հայաստանի տնտեսության զարգացման համար։

«Նաիրիտի» համակարգող խումբ