Մխիթարյանն՝ ընդդեմ «Էվերթոնի» (տեսանյութ)
Անգլիայի առաջնության 14-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդն» ուժերը չափեց «Էվերթոնի» հետ: Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը հանդիպմանը մասնակցեց մեկնարկային րոպեներից և փոխարինվեց 85-րդ րոպեին:
Մխիթարյանին փոխարինած Մարուան Ֆելաինին մրցակցի տուգանային հրապարակում խախտեց խաղի կանոնները և դարձավ 11 մետրանոցի նշանակման պատճառ: Հաջող իրացման արդյունքում «Էվերթոնին» հաջողվեց հանդիպումը ոչ-ոքի՝ 1:1 ավարտել:
Հանդիպմանը Հենրիխ Մխիթարյանի ցուցադրած խաղը՝ տեսանյութում: