Արտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրшերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնիԵթե նախորդիվ Փաշինյանը քաղաքական մրցակցությունը կառուցում էր «խաղաղություն կամ պատերազմ» կեղծ երկընտրանքի վրա, ապա առաջիկայում դրան ավելանալու է նոր՝ «անկախություն կամ ՌԴ-ի վերահսկողություն»-ը. ՍուրենյանցՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. ՀայրապետյանՀայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներիImID համակարգում 2026 թ. հոկտեմբերի 23-ին նկատվում են որոշակի դանդաղումներ. ՊԵԿԵրևանում «Hyundai» ավտոբուսը կnղաշրջվել է․ 11 վիրավnրները օտարերկրացիներ են«Սևան» ՔԿՀ բերված հեռուստացույցի միջից հայտնաբերվել են թաքցված բջջային հեռախոսներԹՐԻՓՓ նախագիծը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում ԼԳԲՏ համայնքն իր գործուն աջակցությունն է ցուցաբերում Աննա Հակոբյանի նախաձեռնությանը․ «Հրապարակ»Տեղումներ չեն լինի
COP17․ միլիոններ՝ հյուրասիրությանը, զրո երաշխիք՝ բնությանը
Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրՌուսաստանն ու Ուկրաինան կարող են պայմանավորվածության հասնել. ՊուտինՄԻՊ աշխատակազմում քննարկվել են հատուկ դպրոցների գործունեությանն առնչվող հարցերԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համարՀայաստանը փաստացի արդեն ինքնուրույն դուրս է եկել ՀԱՊԿ-ից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարների պատճառով մի քանի հասցեներում ջուր չի լինի«Սրբազան պայքարի» գործով դատավարությունը վերածվել է անվերջության պրոցեսի, որտեղ յուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում. Աբրահամյան
Ստեփան Ասատրյանին և Արամայիս Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը և վարույթները կարճվել են
Արթիկում 10 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել. «Հրապարակ»Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ. «Իրավունք»ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան․ «Ժողովուրդ»Բերդի բնակիչները տուգանվել են 750 հազարական դրամով. «Հրապարակ»Ճնշում են բոլոր կողմերից. Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում. «Հրապարակ» Վարդանյանին դատում են Ալիեւը և համայնքապետը. «Հրապարակ»
Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով որոշումը կհրապարակվի ժամը 17:30-ինԱյսօր Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում մինչև ժամը 17:00-ը լույս չի լինի
Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամիս ժամկետով
Մենք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների․ միա՛յն օրն ասեք
Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ
Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»․ Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներՍրբազանները «զադնի են» դրել. «Իրավունք»Հանձնարարական է իջեցվել․ «Հրապարակ»Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ «Ժողովուրդ»Եթե ուզում է գնալ արտահերթի, մենք ցանկացած զարգացման պատրաստ ենք. «Հրապարակ»Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ. «Իրավունք»ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»Ինչպես է Փաշինյանը ժրաջանորեն փայլեցնում իր կոշիկները (տեսանյութ)Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր ՌիադինԱրևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել․ «Հրապարակ»Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանել
Մամուլ

«Փաստ». Նախ` ԼՂ ինքնորոշման իրավունքի իրացում, հետո` տարածքների վերադարձ, բայց դեռ հարց է, թե ով ում պետք է վերադարձնի

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Մեր հյուրն է «Ազգային անվտանգություն» կուսակցության ղեկավար Գառնիկ Իսագուլյանը

-ՀՀ նախագահի մամուլի խոսնակը հայտարարել է, որ որևէ տարածքի վերադարձի մասին հարցը կարող է առարկայական լինել միայն ԼՂ կարգավիճակի որոշման պարագայում: Ըստ էության, սա նշանակում է, որ Հայաստանը պատրաստ է հանձնել տարածքներ:

-Ես կխնդրեի շատ ուշադիր կարդալ այն, ինչ ասել է Վլ. Հակոբյանը: Նա առաջին կետով հստակ նշել է, որ մնացած բոլոր խնդիրները կարող են առարկայական քննարկման դրվել բացառապես այն ժամանակ, երբ կորոշվի ԼՂ ինքնորոշման իրավունքը: Դիվանագիտական, քաղաքագիտական առումով սա շատ գրագետ պատասխան է: Այսինքն՝ նախ պետք է Ադրբեջանը ճանաչի ԼՂ ինքնորոշման իրավունքը ու ԼՂ-ն դառնա բանակցությունների սուբյեկտ, և հետո միայն առարկայական կդառնա տարածքների վերադարձի հարցը: Ընդ որում, չի նշվում ում կողմից ում վերադարձի հարցը: Չմոռանանք, որ կան նաև Ադրբեջանի կողմից օկուպացված ԼՂ տարածքներ:

-Մոտ երկու շաբաթ առաջ «Россия сегодня»–ին տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը խոսել էր Կազանի փաստաթղթի մասին և ասել, որ քննարկվում էր` անվտանգության գոտի հանդիսացող յոթ տարածքների վերադարձի հարցը` ԼՂ անկախության դիմաց:

-Նախ, Կազանի փաստաթղթի մասին եկեք մոռանանք: ՀՀ նախագահը նույնպես իր ձևակերպումներում շատ զգույշ է և հստակ: Անվտանգության գոտուն անդրադառնալիս խոսքն ամենևին այն մասին չէ, որ մենք տարածքները վերադարձնում ենք: Կրկին առաջին պլան է գալիս իրավունքի ճանաչման խնդիրը:

– Մինչ այժմ Հայաստանը կողմ է եղել խնդրի փաթեթային լուծմանը` բոլոր հարցերը լուծվում են միաժամանակ, կոպիտ ասած, «ես քեզ, դու ինձ» սկզբունքով: Իսկ եթե այժմ ասում ենք, որ ինքնորոշման իրավունքը ճանաչելուց հետո միայն կբանակցենք այլ հարցերի շուրջ, արդյո՞ք չի նշանակում, որ մենք առաջարկում ենք նոր փուլային տարբերակ:

-Մեզ համար ամենակարևորն այն է, որ ճանաչեն ԼՂ ինքնորոշման իրավունքը: Մնացած հարցերը` հետո:

-Իր խոսքում նախագահի մամուլի խոսնակը նաև նշել է, որ հանգուցալուծման առաջարկի փաթեթն ամրագրում է Հայաստանի և ԼՂ միջև ցամաքային կապի անհրաժեշտությունը: Ընդ որում՝ խոսքը սոսկ միացնող ցամաքային ճանապարհի մասին չէ, այլ լայն, անվտանգ և անխափան ցամաքային այնպիսի կապի, որը լիարժեք ապահովված կլինի Ադրբեջանի կողմից որևէ ոտնձգությունից:

-Այո, շատ ճիշտ ձևակերպում է: Ուշադրություն դարձրեք` խոսքը ճանապարհի մասին չէ, այլ ցամաքային անվտանգ տարածքի: Հիմա այդ տարածքը Դուք կհասկանաք Օմարից մինչև Արաքս, թե մեկ այլ բան, Ձեր իրավունքն է: Բայց փորձել ասել, թե Վլ. Հակոբյանը էլի խոսում է զիջումների մասին, իմ կարծիքով` ճիշտ չէ:

-Իսկ երբ խոսվում է անվտանգության ապահովման մասին, ըստ Ձեզ` ո՞վ և ինչպե՞ս պետք է ապահովի այն:

-Առաջին հերթին ԼՂ Պաշտպանության բանակը և նրա ազատատենչ ժողովուրդը: Երկրորդը` ՀՀ-ն, որն այս պահին ԼՂ անվտանգության երաշխավորն է: Երրորդը` համայն հայությունը, որի համար ԼՂ-ն արդեն իսկ հայրենիք է և միայն չորրորդ հերթին` միջազգային հանրությունը, որը պարտավոր է միջազգային օրենքներին համապատասխան այդ խնդիրներին լուծում տալ:

– Իսկ միջազգային հանրություն ասելով` նկատի ունեք խաղաղապահ ուժերի՞ տեղակայում:

-Ոչ: Խոսքն ամեևին խաղաղապահների մասին չէ, որովհետև համաշխարհային առկա կոնֆլիկտների մեջ Արցախը միակն է, ով իր պաշտպանությունն իրականացնում է բացառապես իր բանակի միջոցով: Այլ ուժեր չկան, դրանց գոյության անհրաժեշտությունն էլ չկա: Ու այս առումով ԼՂՀ-ն ոչ թե անվտանգության սպառող է, այլ արտադրող: Բավական է` միջազգային օրենքները ճիշտ կիրառվեն, ԼՂ-ն ինքն իր պաշտպանության բոլոր հարցերը կլուծի` առանց որևէ արտաքին ուժի միջամտության:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում