Մասիս-Մարմարաշեն ճանապարհին ցիստեռն է կողաշրջվել
Դեկտեմբերի 2-ին` ժամը 15,18-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Մասիս-Մարմարաշեն ավտոճանապարհի «ԿԴՊ» կոչվող հատվածում ավտոմեքենա է կողաշրջվել. անհրաժեշտ է հրշեջ-փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 15-րդ կմ-ին «ԶԻԼ-130» մակնիշի 26 OU 773 պետհամարանիշի (վարորդ՝ Մ. Պ., 1971 թ. ծնված) քաղցուով բարձված ցիստեռն ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել. տուժածներ չկան:
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, հերթապահել մինչև գազի բալոնի պարպումը, օգնել ավտոմեքենան բարձրացնել ավտոքարշակին և իրականացնել ավտոճանապարհի լվացման աշխատանքներ: