«Ժամանակ». Նոր կրճատումներ կառավարությունում
«Ժամանակ» թերթը գրում է.
«Առաջիկայում գրեթե բոլոր նախարարություններում և գերատեսչություններում մեծ կրճատումներ են սպասվում: Երեկ վարչապետ Կարեն Կարապետյանը հայտարարեց, որ 5 ԾԻԳ է կրճատվել:
Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանն էլ հայտարարեց, որ իր ղեկավարած գերատեսչությունում կրճատումները կարող են հասնել 22 տոկոսի:
«Ժամանակ»-ի տեղեկություններով՝ ներքին կարգով հրահանգվել է բոլոր նախարարություններին պատրաստվել առնվազն 20 տոկոս կրճատումների: Մեր տեղեկություններով՝ կրճատումների ավելի մեծ ալիքն սպասվում է ԱԺ ընտրություններից հետո: Կրճատումների ալիքը, թերևս, չի հասնի միայն պաշտպանության նախարարություն, ոստիկանություն և ԱԱԾ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում