«Հրապարակ». Րաֆֆի Հովհաննիսյանը նախընտրական «բազարներում» թանկացնում է իր կուսակցության գինը
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Մինչ Րաֆֆի Հովհաննիսյանը նախընտրական «բազարներում» թանկացնում է իր կուսակցության գինը՝ սեղանին դնելով այն փաստարկը, որ ինքը «հաղթած» նախագահ է, և իր կուսակցությունն ընտրական հանձնաժողովներում ներկայացվածություն ունի, այս կուսակցության պաշտոնական կայքը մատնում է, թե իրականում ինչ վիճակ է տիրում «Ժառանգությունում»։
Այստեղ դեռևս նախկին վարչության կազմն է ներկայացված՝ ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանով, որը վաղուց է լքել կուսակցությունը, և Հրայր Մանուկյանով, որն ամիսներ առաջ է տեղափոխվել արտերկիր։ Իսկ նորընտիր վարչության կազմում ընդգրկված Գայանե Աբասյանի ու Ռշտուն Մարտիրոսյանի անուններն էլ կայքում չկան»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում