Եթե նախորդիվ Փաշինյանը քաղաքական մրցակցությունը կառուցում էր «խաղաղություն կամ պատերազմ» կեղծ երկընտրանքի վրա, ապա առաջիկայում դրան ավելանալու է նոր՝ «անկախություն կամ ՌԴ-ի վերահսկողություն»-ը. ՍուրենյանցՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. ՀայրապետյանՀայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներիImID համակարգում 2026 թ. հոկտեմբերի 23-ին նկատվում են որոշակի դանդաղումներ. ՊԵԿԵրևանում «Hyundai» ավտոբուսը կnղաշրջվել է․ 11 վիրավnրները օտարերկրացիներ են«Սևան» ՔԿՀ բերված հեռուստացույցի միջից հայտնաբերվել են թաքցված բջջային հեռախոսներԹՐԻՓՓ նախագիծը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում ԼԳԲՏ համայնքն իր գործուն աջակցությունն է ցուցաբերում Աննա Հակոբյանի նախաձեռնությանը․ «Հրապարակ»Տեղումներ չեն լինի
COP17․ միլիոններ՝ հյուրասիրությանը, զրո երաշխիք՝ բնությանը
Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրՌուսաստանն ու Ուկրաինան կարող են պայմանավորվածության հասնել. ՊուտինՄԻՊ աշխատակազմում քննարկվել են հատուկ դպրոցների գործունեությանն առնչվող հարցերԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համարՀայաստանը փաստացի արդեն ինքնուրույն դուրս է եկել ՀԱՊԿ-ից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարների պատճառով մի քանի հասցեներում ջուր չի լինի«Սրբազան պայքարի» գործով դատավարությունը վերածվել է անվերջության պրոցեսի, որտեղ յուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում. Աբրահամյան
Ստեփան Ասատրյանին և Արամայիս Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը և վարույթները կարճվել են
Արթիկում 10 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել. «Հրապարակ»Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ. «Իրավունք»ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան․ «Ժողովուրդ»Բերդի բնակիչները տուգանվել են 750 հազարական դրամով. «Հրապարակ»Ճնշում են բոլոր կողմերից. Փաշինյանը հանրաքվեի է նախապատրաստվում. «Հրապարակ» Վարդանյանին դատում են Ալիեւը և համայնքապետը. «Հրապարակ»
Դատարանները հաստատել են` Հայ Առաքելական Եկեղեցու ներքին կյանքը պաշտպանված է պետական միջամտությունից
Ռոբերտ Քոչարյանի կալանքի հարցով որոշումը կհրապարակվի ժամը 17:30-ինԱյսօր Երևանի 4 վարչական շրջաններում և 7 մարզերում մինչև ժամը 17:00-ը լույս չի լինի
Սեդրակ Քոչարյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց երկու ամիս ժամկետով
Մենք պատրաստ ենք արտահերթ ընտրությունների․ միա՛յն օրն ասեք
Տեսանյութում երևացող իրադարձությունները առնչություն չունեն ընտրակաշառք տալու հանցակազմի հետ
Դեպրեսիվ տրամադրություններ՝ ՔՊ-ում. «Հրապարակ»․ Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներՍրբազանները «զադնի են» դրել. «Իրավունք»Հանձնարարական է իջեցվել․ «Հրապարակ»Փաշինյանի՝ արտահերթ ընտրությունների հայտարարությունը խուճապ է առաջացրել իշխանության ներսում․ «Ժողովուրդ»Եթե ուզում է գնալ արտահերթի, մենք ցանկացած զարգացման պատրաստ ենք. «Հրապարակ»Քիմին հիշել է, Հայաստանը՝ դեռ ոչ. «Իրավունք»ՍԴ նախագահի ընտրության շուրջ խառնաշփոթ է․ Վ. Վարդանյանը սպասվածից քիչ ձայներ է հավաքել․ «Ժողովուրդ»Ինչպես է Փաշինյանը ժրաջանորեն փայլեցնում իր կոշիկները (տեսանյութ)Հութիները հարվածներ են հասցրել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր ՌիադինԱրևմուտքից գրանտ ստացողները սկսել են քննադատել․ «Հրապարակ»Ագարակն ու Դվինը՝ մշակութային ժառանգության տոնովՄաթևոսյանը կարևորել է COP17-ի ուղերձները միջազգային լսարանին հասցնելըՎրաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն ու սպառումը սեպտեմբերին աճել ենԵրևանում քննարկվել են բնապահպանական վեճերի կանխարգելման և լուծման մեխանիզմներըԵԼ․ Արարատ-Արմենիան խոշոր հաշվով զիջեց ԱլկմարինԱմուլսարը գտնվում է ՀՀ-ի ջրերի սրտում, որոնք հայտնվելու են երկարաժամկետ աղտոտման վտանգի տակ․ ՀԲՃԿիպրոսի ոստիկանությունը սկսել է Ռոման Աբրամովիչի ֆինանսական գործարքների հետաքննությունըՊուտինը Դոնբասը Ռուսաստանի պատմական հողեր է անվանելՎարդան Ոսկանյան․ «Իրանական եթերում քննարկվել է Ադրբեջանի ենթակառուցվածքների թիրախավորումը»
Քաղաքականություն

ՏՄՊՊՀ կատակերգությունը՝ դեռևս մեկ գործողությամբ

Պարարտանյութերի գնման ծրագրով պետությունը կարող էր խնայել ավելի քան 1,5 մլրդ դրամ: Այս մասին հայտարարվել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նիստում, որտեղ հրապարակել է գյուղացիական տնտեսություններին պարարտանյութերի մատակարարման ոլորտում իրականացրած ուսումնասիրության արդյունքները:

Եվ նման եզրահանգման են եկել, երբ արդեն 4 տարի է` ծրագիրն իրականացվում էր, և Գյուղնախարարության կողմից հայտարարվում էր` որպես գերատեսչության լավագույն ծրագրերից, եթե ոչ լավագույնը։

Տարիներ շարունակ պետությանը պատճառվել է 1,5 մլրդ դրամի վնաս, և այդ ծրագիրը կոչվել է լավագույնը: 

ՏՄՊՊՀ-ն այս տարիներին չի անհանգստացել, որ պարարտանյութերը տրամադրում է «Մասիսի բերրիություն» ընկերությունը, իսկ դիզվառելիք՝ «Ֆլեշ» ընկերությունը՝ առանց մրցույթների։

Նշենք, որ այս հարցերը ժամանակին միշտ էլ բարձրացվել են, սակայն ուշադրություն դարձնող չկար։ 

Բացի այդ, «Մասիսի բերրիությունը» թանկ գնով և ամբողջական իրացնելով պարարտանյութը, որի որակից, ի դեպ, գյուղացիները դժգոհ էին, կարողանում էր միանգամից իր գումարը ստանալ, քանի որ պարարտանյութերի և դիզվառելիքի համար նախօրոք էին վճարում, հակառակ դեպքում՝ գյուղացիները չէին ստանա։

Բացի այդ, «Մասիսի բերրիություն» ընկերությունը կարող էր ավելի ցածր գնով ձեռք բերել, գուցե ձեռք էր բերում և ավելի ցածր գնով իրացնել՝ այդպիսով շուկայում նվազեցնելով ազոտական պարարտանյութի արժեքը, որը հասնում է մինչև 10 000 դրամի, սակայն ոչ մեծաքանակ պարարտանյութ իրացնելով՝ «Մասիսի բերրիություն» ընկերությունն ունեցել է գերիշխող դիրք՝ գյուղացիներին մատակարարելով պահանջված պարարտանյութի 74 տոկոսը։

Հիշեցնենք, որ 2015թ. «Մասիսի բերրիությունը» մատակարարել է ընդհանուր առմամբ 32 հազար 720 տոննա պարարտանյութ, ինչի դիմաց ընկերությանը տրամադրվել է 2 մլրդ 48 մլն դրամ պետական սուբսիդիա, ևս 204 մլն դրամ դրամաշնորհ՝ մարզերի մատակարարումների համար, ինչպես նաև 3 մլրդ 992 մլն դրամ բյուջետային վարկ՝ 0,001 տոկոս տոկոսադրույքով:

Արդյունքում, ազոտական պարարտանյութի 1 տոննան գյուղացիական տնտեսություններին իրացվել է 120 000 դրամով: «Մասիսի բերրիությունն» ազոտական պարարտանյութի 1 տոննան Վրաստանից ձեռք է բերել շուրջ 323 ԱՄՆ դոլարով:

Մինչդեռ մեկ այլ ընկերություն՝ «Գրինպրոդուկտ» ՍՊԸ-ն, որը ներգրավված չէ պարարտանյութի մատակարարման ծրագրում, նույն տեսակի 1 տոննա պարարտանյութը նույն երկրից ձեռք է բերել 239 ԱՄՆ դոլարով՝ այսինքն 26%-ով ավելի էժան:

Լավ, ինչո՞ւ է այս ամենի մասին ՏՄՊՊՀ-ն հիմա խոսում, երբ արդեն չկան Գյուղնախարար Սերգո Կարապետյանը և Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ում էլ, ըստ մեր տեղեկությունների, պատկանում է «Մասիսի բերրիություն» ընկերությունը։

Գագիկ Խաչատրյանը ՊԵԿ նախագահն էր, հետո էլ Ֆինանսների նախարարը, և ահա թե ինչու էին գյուղացիների համար էժան պարարտանյութ ձեռք բերում, ոչ թե ուշագնաց էին լինում գյուղացիների համար, պարզապես գրպաններն էին լցնում, անունն էլ դնում էին բարի գործ։ Նշենք, որ այս պարագայում Սերգո Կարապետյանը պարզապես գործիք էր և՝ հասկանալով հանդերձ իրավիճակը, ստիպված էր գովերգել Գագիկ Խաչատրյանի հաստացման ծրագիրը։

Լավ, ինչո՞ւ չի խոսվում «Ֆլեշի» մասին, չէ՞ որ այս ընկերությունը «մատչելի» դիզվառելիք է մատակարարում՝ նույն ծրագրի շրջանակներում։ Իրականությունն այն է, որ «Ֆլեշի» սեփականատեր Բարսեղ Բելգարյանը դեռ ձիու վրա է, այդ է պատճառը, որ ՏՄՊՊՀ-ն դեռ դիզվառելիքի մատակարարումներին չի դիպչում: Երբ Բարսեղ Բեգլարյանը թամբից կընկնի, այն ժամանակ էլ ՏՄՊՊՀ-ն համապատասխան «բացահայտումներ» կանի դիզվառելիքի մատակարարման շուկայում։

NEWSPRESS.am