Գյուղնախը հորդորով դիմել է քաղաքացիներին
Արարատյան հարթավայրում և նախալեռնային գոտում խաղողի վազերը ցրտահարությունից պաշտպանելու նպատակով տասնամյակներ շարունակ կատարվել է այգեթաղ:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ըստ ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայությոան` ձմռան առանձին օրերի ընթացքում կարող են դիտվել խիստ սառնամանիքներ։
Հիշեցնում ենք, որ խաղողի վազի լավ հասունացած ու փայտացած մատերը կարող են դիմանալ մինչև -16° ցրտին, իսկ դրանից ավելի ցածր ջերմաստիճանների դեպքում կորուստներն արդեն անխուսափելի են։
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է խաղողագործներին, օգվելով ներկայիս եղանակային պայմաններից, սեղմ ժամկետում ավարտել այգեթաղի աշխատանքները, որպեսզի կայուն երաշխիքներ ստեղծվեն հաջորդ տարվա բերքի ստացման համար։