Դրամն արժեզրկվում է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ նոյեմբերի 30-ին, կազմել է 480.20 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.09 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 510.88 դրամ (աճել է 2.20 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 599.91 դրամ (աճել է 1.12 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.41 դրամ (աճել է 0.02 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. Արծաթ՝ 255.36 դրամ, ոսկի՝ 18,318.89 դրամ, պլատին՝ 14,157.37 դրամ։
Նոյեմբերի 30-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում արտարժույթով գործարք չի կայացել։