Պաշտոնանկություն՝ վարչապետի որոշմամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը որոշում է ստորագրել Արմեն Աբրահամյանին Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնից ազատելու մասին: Այս մասին որոշումը տեղադրված է կառավարության e-gov.am կայքում:
Վարչապետի որոշման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝
Արմեն Աբրահամյանին ազատել Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության պետի պաշտոնից»։