«Նաիրիտը» սնանկ է ճանաչվել
Նոյեմբերի 28-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Արմեն Չիչոյան) «Նաիրիտ» գործարանը սնանկ է ճանաչել՝ կատարելով «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի պահանջը, որին «Նաիրիտը» պարտք էր։
Որոշվել է «Նաիրիտ» գործարան» ՓԲԸ-ից հօգուտ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բռնագանձել 500.000 ՀՀ դրամ։
Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և 15 օրվա ընթացքում կարող է բողոքարկվել ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում։
Հիշեցնենք, որ Էնեգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը մրցույթ էր հայտարարել՝ «Նաիրիտի վերագործարկելու առաջարկների համար, թեև առաջարկներ արդեն կային։
Ինչպես երևում է, նախարարության՝ «Նաիրիտի» վերագործարկման մրցույթի առաջարկը պարզապես ժամանակ շահելու համար էր. գործարանը տարան սնանկացման։