Երևանում էտից գոյացած վառելափայտը կտրամադրվի սոցիալական տարբեր խմբերի ընտանիքներին
Մայրաքաղաքի վարչական շրջաններում իրականացվող աշնանային սանիտարական էտից, ձևավորումից, անկման վտանգ ներկայացնող ծառերի հատումից կամ ճյուղերի հեռացումից գոյացած վառելափայտը, որպես աջակցություն տրամադրվում է անապահով, զոհված և վիրավոր ազատամարտիկների ընտանիքներին: Այդ մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Վառելափայտի բաշխումը կավարտվի ծառերի աշնանային էտի ավարտին զուգահեռ: