«Հայոց աշխարհ». Սպառազինվելու համար պարտադիր չէ մտնել սպառազինության մրցավազքի մեջ. Վիգեն Սարգսյան
«Հայոց աշխարհ» թերթը գրում է.
«Ինչքան երկար կարող է դիմակայել Հայաստանն Ադրբեջանի կողմից պարտագրած սպառազինությունների մրցավազքին: Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի համոզմամբ. «Սպառազինվելու համար պարտադիր չէ մտնել սպառազինության մրցավազքի մեջ:
21-րդ դարում սպառազինությունների տեսականին այնքան լայն է, որ միշտ կարելի է ընտրել այնպիսի զինատեսակներ, որոնք ասիմետրիկ պատասխանի և խելացի պաշտպանության՝ ավելի փոքր ռեսուրսով առավել արդյունավետություն ապահովելու հնարավորություն են տալիս: Դա բնավ չի նշանակում, թե մենք չենք սպառազինվում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։