«Փաստ». Պաշտո՞նն է, որ պետք է գեղեցկացնի
«Փաստ» թերթը գրում է. «Ասմունքի հանրապետական 9–րդ փառատոնի գալա համերգին մասնակցում էր նաև ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը, ում հովանու ներքո և ֆինանսավորմամբ էլ արդեն 9–րդ անգամ անցկացվում է այս միջոցառումը: Միջոցառման ավարտից հետո Հովիկ Աբրահամյանը պատասխանեց նաև «Փաստի» բլից–հարցմանը:
-Ինչպե՞ս եք պարոն Աբրահամյան:
-Շատ լավ:
-Ինչո՞վ եք ներկայում զբաղվում:
-Հիմա ազատ ժամանակ շատ ունեմ և ավելի շատ թոռնիկներիս հետ եմ զբաղվում: Ամենակարևորը ասմունքի փառատոնի նման ազգանվեր գործերը չենք մոռանում:
-Ձեր տրամադրությունը բարձր է, կարելի՞ է ենթադրել, որ այնքան էլ նեղսրտած չեք վարչապետի պաշտոնից հրաժարվելուց հետո:
-Պաշտոնը չէ, որ ինձ պետք է գեղեցկացնի…
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: