Եվգենի Պլյուշչենկոն Երևանում սահել է «Երկրաշարժ» ֆիլմի սաունդթրեքի ներքո (տեսանյութ)
Եվգենի Պլյուշչենկոն երեկ Երևանում տեղի ունեցած սառցե շոուի ժամանակ հանդես է եկել նաև «Երկրաշարժը» ֆիլմի երաժշտության ներքո, որի հեղինակը Հայկոն է: Այդ մասին գրում է Sputnik.am-ը:
Վիրտուոզ գեղասահորդի համարի ժամանակ մեծ էկրաններին ցուցադրվել են Սարիկ Անդրեասյանի «Երկրաշարժ» ֆիլմից դրվագներ: Նշենք, որ ֆիլմը նվիրված է 1988թ. երկրաշարժին:
Գեղասահորդը խոստովանել է, որ այս համարի նպատակը հայ պատմության ողբերգական էջերը հիշելն է և ցույց տալը, որ «կյանքն գնում է առաջ, մենք զարգանում ենք և առաջ շարժվում»: