Իջևանում հրդեհի մասին տեղեկությունը կեղծ է. ԱԻՆ
Նոյեմբերի 28-ին, ժամը 08.10 տեղեկություն է ստացվել, որ Տավուշի մարզի Իջևան քաղաքի Մետաղագործների փողոցում այրվում է տան տանիք:
Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ:
Տեղազննման արդյունքում հրդեհի նշաններ չեն հայտնաբերվել: