Երևանում ցրտահարությունից տղամարդ է մահացել. «Փաստինֆո»
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ երեկ դիակ է հայտնաբերվել «Վստրեչ» սրճարանի տարածքում։ Տուժածը 38 տարեկան է, ով չունի մշտական բնակության վայր և գիշերել է Արցախի պողոտայի կիսաքանդ շինությունում։
Դիակի մասին ահազանգել է մի քաղաքացի՝ ասելով, որ արդեն մի քանի օր է՝ նույն վայրում նկատում է նույն դիրքում պառկած մի տղամարդու։
Բշկական նախնական հետազոտման համաձայն՝ տղամարդը մահացել է ցրտահարությունից։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում