Հենրիխը մեծ պրոֆեսիոնալ է. Իբրահիմովիչը` Մխիթարյանի ցուցադրած խաղի մասին
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը խոսել է Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանի մասին և նկատել՝ Մխիթարյանը բարձրակարգ ֆուտբոլիստ է:
«Գիտեմ, թե ով է Միկին, քանի որ նրան մարզումներին տեսնում եմ ամեն օր: Հուսով եմ՝ հիմա նա բոլորին ցույց տվեց, թե ով է ինքը: Նա վստահ է սեփական ուժերին: Մխիթարյանը վնասվածք էր ստացել և դժվարությամբ վերականգնվեց: Հենրիխը մեծ պրոֆեսիոնալ է, ով օպետք է օգտվի իր հնարավորությունից: Մխիթարյանը, ինչպես «Յունայթեդի» մնացած բոլոր ֆուտբոլիստները, որակյալ խաղացողներ են»,- Իբրայի խոսքը մեջբերում է Mirror-ը:
Հիշեցնենք, որ Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» սեփական հարկի տակ ընդունեց հոլանդական «Ֆեյենորդին»: Մխիթարյանը հանդիպմանը մասնակցեց մեկնարկային րոպեներից և բավականին համառ խաղ ցուցադրեց: Մանկունյանցիները հաղթեցին ջախջախիչ՝ 4:0 հաշվով: