Մահացել է լեգենդար ավիակոնստրուկտոր Իվան Միկոյանը
Մոսկվայում կյանքի 90-րդ տարում մահացել է ավիակոնստրուկտոր Իվան Միկոյանը, ով «ՄիԳ-29» կործանիչի հեղինակներից մեկն է: Իր հորեղբոր՝ Արտեմ Միկոյանի հիմնած կոնստրուկտորական բյուրոյում Իվան Անաստասովիչն աշխատել է ողջ կյանքում, եղել է առաջատար ինժեներ, ապա՝ գլխավոր կոնստրուկտորի տեղակալ:
Ինչպես հիշեցնում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը, Իվան Միկոյանը 4-րդ սերնդի «ՄիԳ-29» կործանիչի բազմաթիրախային նախագծի համար երկու անգամ դարձել է ԽՍՀՄ պետական մրցանակակիր և մինչև կյանքի վերջը եղել Ռուսական ինքնաթիռաշինական «ՄիԳ» կորպորացիայի խորհրդատու: