Հուսով եմ՝ սա ինձ համար ինչ-որ նոր բանի սկիզբ էր. Մխիթարյանը՝ խաղից հետո
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Եվրոպայի լիգայի խմբային փուլի 5-րդ տուրում «Ֆեյենորդին» հաղթելուց հետո (4:0) կիսվել է տպավորություններով: Հիշեցնենք, որ այս խաղին հայ կիսապաշտպանը մասնակցել է հանդիպման մեկնարկից և փոխարինվել 82-րդ րոպեին:
«Հաճելի էր կրկին դաշտ վերադառնալ, հատկապես՝ մեկնարկային կազմում: Փորձում եմ առավելագույնս օգտակար լինել թիմին, այսօր մենք լավ արդյունքի հասանք:
Հեշտ չէր թիմի խաղին կողքից հետևել, բայց պետք է համբերել և շարունակել աշխատել»,- Մխիթարյանի խոսքը մեջբերում է ВВС Sport-ը: