Բակո Սահակյանը հանդիպել է ՀՀ գլխավոր դատախազի հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 24-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին եւ ՀՀ զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Արտավազդ Հարությունյանին: Այդ մասին հայտնում են ԼՂՀ նախագահի մամուլի գրասենյակից:
Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Մոսիյանը, քննարկվել են երկու հայկական հանրապետությունների համապատասխան գերատեսչությունների միջև փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր: