Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել
Վարչապետ Կարեն Կարապետյանը դիմում է ներկայացրել` Հանրապետական կուսակցությանն անդամագրվելու համար: Այդ մասին այսօր կառավարության նիստում հայտնեց ինքը՝ վարչապետը:
«Այսօր ես դիմում եմ ներկայացրել ՀՀԿ-ին անդամագրվելու համար, ինչը տրամաբանական է»,- ասաց Կարապետյանը:
Նա նշեց, որ վարչապետի պաշտոնին իրեն հրավիրել է նախագահ Սերժ Սարգսյանը և հավելեց, որ կան մի շարք պատճառներ նման որոշման համար:
Նոյեմբերի 26-ին կայանալիք համագումարի ընթացքում Հանրապետականը կքննարկի անդամագրվելու դիմումը: