«Ժամանակ». Սերժ Սարգսյանը գտել է Հովիկ Աբրահամյանի ախորժակը զսպելու միջոցը
«Ժամանակ» թերթը գրում է.
««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ նախկին վարչապետին Սերժ Սարգսյանն է հորդորել ներկա գտնվել նիստին: Կառավարությանը մոտ կանգնած աղբյուրները պնդում են, որ վարչապետ Կարեն Կարապետյանը, Հովիկ Աբրահամյանի պաշտոնավարման շրջանի տասնյակ միլիոնավոր դոլարների չարաշահումների վերաբերյալ անառարկելի փաստեր է ներկայացրել Սերժ Սարգսյանին, որի արդյունքում, եթե Սերժ Սարգսյանը որոշի դրանց թեկուզ մի մասին ընթացք տալ, ապա մի քանի նախկին պաշտոնյաներ կհայտնվեն ճաղերի հետևում, այդ թվում և նախկին վարչապետը:
Սերժ Սարգսյանը, սակայն, սովորության համաձայն, այդ փաստերը ոչ թե կհանձնի դատախազությանը, այլ դրանք կօգտագործի հասցեատերերի դեմ, որպես կոմպրոմատ:
Օրինակ՝ Հովիկ Աբրահամյանի դեպքում այն կունենա նաև ԱԺ նախագահ դառնալու ախորժակը զսպող լավ աշխատող միջոց»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում