«Հրապարակ». Ալիկ Հարությունյանը դժգոհ է Արմեն Աշոտյանի «Եռանկյունի» հաղորդումից
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Հանրային հեռուստաընկերության ռեստավրացիան շարունակվում է: Նախագահականի նոր «կարգադրիչ» Ալիկ Հարությունյանն առավելապես կենտրոնացած է Հ1-ի վրա, որի ռեյտինգն անչափ ցածր է, մանավանդ՝ քաղաքական հաղորդումների, թոք-շոուների մասով: Փորձ է արվում Հ1-ին վերադարձնել նախկին առաջատարի փառքը: Հարություն Հարությունյանի և Արտակ Հերիքյանի՝ «1-ին լրատվական» տեղափոխվելուց հետո կադրային «տարհանումները» շարունակվում են: Հունվարից կդադարեցվի Արմեն Աշոտյանի «Եռանկյունի» հաղորդումը:
Թեև պաշտոնական բացատրությունն այն է, որ նախընտրական փուլում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը մոնիտորինգի տակ է պահելու թիվիները, և ՀՀԿ փոխնախագահի կողմից հաղորդում վարելը ոչ կոռեկտ է, բայց իրականում այդ հաղորդումից դժգոհ է Ալիկ Հարությունյանը, կարծում է, որ այն չի ստացվել: Իսկ Աշոտյանին զբաղմունք կգտնեն՝ ՀՀԿ գրասենյակում, քարոզչության թեմաներում: Ի դեպ, Հանրայինում կհայտնվեն նոր դեմքեր, օրինակ՝ «Երկիր մեդիայում» վերջերս նախարարների հետ զրույցաշար սկսած Ագնեսա Խամոյանը»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում