«Ժողովուրդ». ՀՀ քննչական կոմիտեն այս տարվա հունվարից քննություն էր վարում «գրանտակերների» դեմ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ քննչական կոմիտեն այս տարվա հունվարից քննություն էր վարում «գրանտակերների» դեմ: Իրավապահ մարմիններին դիմել էր հենց գրանտատուն՝ Եվրոպական Միության գրասենյակը, որը ստուգումներ էր իրականացրել և հայտնաբերել, որ հատկացված դրամաշնորհը նպատակային չի օգտագործվել, և խոշոր գումար է յուրացվել: «Ժողովուրդ»-ն ավելի վաղ հայտնել էր, որ դրամաշնորհները յուրացնելու գործով երկու անձի` Հրայր Գյոնջյանի և Գարիկ Չիլինգարյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Եվ այսպես, ամիսներ անց «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ հետախուզվողներից Հրայր Գյոնջյանը «Հայաստանի բրոքերների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահն է: Նրա գործունեությունը հիմնականում միջազգային ասպարեզում է, և դա է պատճառը, որ իրավապահները միջազգային հետախուզում են հայտարարել նրա նկատմամբ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում