«Փաստ». Իշխան Զաքարյանը կհեռանա ՎՊ նախագահի պաշտոնից
«Փաստ» թերթը գրում է.
«Պարզվում է` ՀՀԿ-ՀՅԴ կոալիցիոն «բազարները» դեռևս չեն ավարտվել: Առաջիկայում դաշնակցականները նոր, յուղոտ պաշտոն ձեռք կբերեն:
«Փաստի» տեղեկություններով` բավականին երկար ժամանակ է շարունակվում են բանակցությունները` Վերահսկիչ պալատի նախագահի պորտֆելը ՀՅԴ-ին հանձնելու վերաբերյալ: Սերժ Սարգսյանը սկզբունքորեն դեմ չէ և տվել է իր «դաբրոն», մնում է Իշխան Զաքարյանի հեռացման կամ հրաժարականի խնդիրը լուծեն…
Ի դեպ, «Փաստի» տեղեկություններով, Զաքարյանի փոխարեն այդ պաշտոնում ՀՅԴ-ն առաջարկում է Արա Նռանյանի թեկնածությունը…»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: