Հնդկաստանում գնացքի վթարի զոհերի թիվը հասել է 128-ի
Հնդկաստանի Ութթար-Փրադեշ նահանգում ուղևորատար գնացքի վագոնների՝ ռելսերից դուրս գալու հետևանքով զոհերի թիվը հասել է 128-ին: Այդ մասին հայտնում է Hindu պարբերականը:
Ինդոր-Պատնա ճեպընթացը ռելսերից դուրս է եկել կիրակի գիշերը:
Այժմ ճանաչվել է 80 մարդու դի: Նրանք բոլորը Հնդկաստանի 4 նահանգի քաղաքացիներ են:
Պատասխանատու պաշտոնյաները ենթադրում են, որ դժբախտ պատահարը կարող էր տեղի ունենալ ռելսերից մեկի վնասվելու պատճառով: Մեծ թվով մարդկանց զոհվելու մեկ այլ պատճառ էլ կարող էր դառնալ Հնդկաստանի համար սովորական դարձած ծանրաբեռնվածությունը. շուրջ հազար մարդ տեղավորող գնացքում կարող էր լինել շուրջ 1700 ուղևոր: