Մահացել է Վահագն Հովնանյանի կինը՝ Հասմիկ Հովնանյանը
Նոյեմբերի 20-ին Երևանում մահացել է բարերար Վահագն Հովնանյանի կինը՝ Հասմիկ Հովնանյանը:
Վերջինիս հոգեհանգստի արարողությունը կկայանա այսօր՝ նոյեմբերի 21-ին՝ ժամը 17։30-ին, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում (Կոնդ), իսկ վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նոյեմբերի 22-ին՝ ժամը 11։30-13։00-ը, Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում (Կոնդ)։