Ավտովթար Հրազդանի դրամատիկական թատրոնի մոտ. վարորդը հիվանդանոց է տեղափոխվել
Նոյեմբերի 18-ին, ժամը 01.39-ին ահազանգ է, որ Հրազդանի դրամատիկական թատրոնի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ «Opel Vectra» մակնիշի 34 MD 200 պ/հ (վարորդ Գ. Գ., ծնված 1987 թ.) ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ծառին:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը Գ.Գ.-ը հոսպիտալացվել է Հրազդանի ԲԿ, այնուհետև՝ Հերացի թիվ 1 համալսարանական կլինիկա, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան: