«Ժողովուրդ». Կաշառք պահանջելու և վերցնելու մեջ մեղադրվող դատավորն արգելել է իր փաստաբանին շփվել ԶԼՄ-ների հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«Կաշառք պահանջելու և վերցնելու մեջ մեղադրվող դատավոր Իշխան Բարսեղյանի գործն իրավապահները ռեկորդային արագությամբ քննեցին, և նախօրեին հայտնի դարձավ դրա նախաքննության ավարտի մասին:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Շենգավիթ վարչական շրջանի դատավոր Ի. Բարսեղյանը, ով մեղադրվում է քաղաքացիական գործի շրջանակներում 1000 դոլար կաշառք վերցնելու մեջ, չի ընդունել իրեն առաջադրված մեղադրանքը: Թերթի տեղեկությունը պաշտոնապես ճշտել չհաջողվեց, քանի որ դատավորն իր փաստաբանին արգելել է շփվել լրատվամիջոցների հետ:
Այդուհանդերձ, մեր աղբյուրները հայտնում են, որ դատավորի գործը շատ կարճ ժամանակում նաև դատարան կուղարկվի: Ըստ երևույթին, հսկող դատախազն առարկություններ չի հայտնի: Նշենք, որ ըստ մեղադրանքի՝ 1000 դոլար կաշառք վերցրած դատավորին սպառնում է 7-12 տարվա ազատազրկում»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում