«Հրապարակ». «Наш дом – Газпром». ՊԵԿ-ի «գազիֆիկացումը» շարունակվում է
«Հրապարակ» թերթը գրում է.
«Պետեկամուտների կոմիտեում կադրային փոփոխությունները շարունակվում են: Հիմա էլ օպերատիվ հետախուզության վարչության բաժնի պետ Արմեն Ադամյանն է ազատվել պաշտոնից: Ազատվել է նաև ՊԵԿ ֆինանսահաշվային վարչության պետը:
ՊԵԿ-ում ակնկալում են հերթական «գազավիկների» մուտքը հարկային, որտեղ կատակում են, թե ՌԴ նախկին վարչապետ, երջանկահիշատակ Վիկտոր Չեռնոմիրդինի օրինակով Կարեն Կարապետյանը և իր թիմը ձևավորում են նոր կուսակցություն՝ «Наш дом – Газпром»:
Ի դեպ, հարկայինում նեղսրտած են, որ ՊԵԿ նորանշանակ նախագահն իրենց չի թողնում գումար աշխատել։ Նրանք կարծում են, որ մաքսայինում շարունակում են աշխատել, իսկ իրենք զրկված են դրանից»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում