Սերժ Սարգսյանն ազգային գաղափար է հնչեցրել. «ՌԻԱ Նովոստի»
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը «ՌԻԱ Նովոստի» գործակալության հետ զրույցում հայտարարել է, որ ուզում է իր երկիրը տեսնել իբրև ուժեղ պետություն, որը խնդիրներ չի ունենա ո′չ Ադրբեջանի, ո′չ Թուրքիայի հետ:
«Ո՞րն է ազգային գաղափարը: Դառնալ ուժեղ պետություն: Ամուր պետություն: Խնդիրներ չունենալ ո′չ Ադրբեջանի, ո′չ Թուրքիայի հետ»,- ասել է Սարգսյանը «Ռուսաստանն այսօր» միջազգային ինֆորմացիոն գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովի հետ հարցազրույցի ընթացքում:
Նրա խոսքով՝ ինքը երազում, որ մարդիկ Եվրոպայից գան Հայաստան ու տեսնեն, որ երկիրը զարգանում է:
«Ես ուզում եմ, դա հավանաբար ամենաանհավանական երազանքն է, որ բոլոր հայերը հավաքվեն: Հայաստանում: Շատ կլինեն, հասկանո՞ւմ եք: Եթե նրանք իսկապես հավաքվում են, նույն հարցի շուրջ չորս տարբեր կարծիք են ունենում: Փոխարենն այդպես հարմարավետ է: Փոխարենը մենք միասին ուժեղ ենք»,- հավելել է նախագահը: