«Հրապարակ». Սեյրան Օհանյանը փոխել է մտադրությունը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Ժամանակին Սերժ Սարգսյանը, խոսելով Նորք-Մարաշում հայտնաբերված զինված խմբի մասին, ասել էր. «Էնպիսի հայտնի մարդկանց անուններ են տալիս, որ ուղղակի չգիտես ինչ անես»: Հնարավո՞ր է՝ նկատի ուներ նաև Սեյրան Օհանյանին, հարցրինք մեր աղբյուրին` հիշեցնելով լրատվամիջոցներում օրերս տեղ գտած արտահոսքը, թե կաթոլիկ եկեղեցու հոգևորական հայր Անտոնը տվել է նրա անունը։
«Չեմ կարծում, որ Սեյրան Օհանյանն այդ ամենի հետ որևէ կապ ունի, և հետո` Սերժ Սարգսյանն անուններ չհնչեցրեց, չէր էլ հնչեցնի, չնայած` կարծես հրաժարականից առաջ Սեյրան Օհանյանի հետ որոշ խոսակցություններ եղել են` հիմնականում կապված բանակում տեղ գտած խնդիրների, Հովնանյանի թաղամասում կառուցվող իր տան շինարարության հետ»:
Ի դեպ, ըստ լուրերի, Օհանյանը փոխել է մտադրությունը քաղաքականություն մտնելու մասով»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում