Վիգեն Սարգսյանը նոր խորհրդական ունի
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով Վարդան Ավետիսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի խորհրդական: Այդ մասին տեղեկանում ենք Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունից:
Նշենք, որ Վարդան Ավետիսյանը մինչ այս զբաղեցնում էր ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետի պաշտոնը։ Այժմ այդ պաշտոնը զբաղեցնում է Գևորգ Ալթունյանը, ով այդտեղ է տեղափոխվել Հանրային հեռուստատեսությունից: