ՊՆ-ն հանրային քննարկումներ է սկսում «1000 դրամ»-ի նախագծի շուրջ
ՀՀ պաշտպանության նախարարությունը նախաձեռնում է հանրային քննարկումների շարք` հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների և մտավորականության ներկայացուցիչների մասնակցությամբ: Այս մասին տեղեկացնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Քննարկումների նպատակն է մարտական գործողությունների ընթացքում և մարտական հերթապահություն իրականացնող զինծառայողների զոհվելու կամ հաշմանդամություն ստանալու դեպքում պետական ապահովագրական վճարի ավելացման ծրագրի ներկայացումը և դրա շուրջ տեսակետների փոխանակումը: