Օդի ջերմաստիճանը կնվազի, ձյուն ու անձրև կտեղա
Այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ, սակայն նոյեմբերի 16-ից հանրապետության տարածք կներթափանցի նոր ցիկլոն, որի հետևանքով կդիտվեն ձյան և անձրևի տեսքով տեղումներ, ջերմաստիճանը կնվազի 7-8 աստիճանով: Այդ մասին Արտակարգ իրավիճակների նախարարություն հրավիրված խորհրդակցության ժամանակ հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Վարդանյանը:
ՊՈԱԿ-ի տնօրենի փոխանցմամբ՝ նոյեմբերի 18-19-ին տեղումները կդադարեն, սակայն արդեն գրանցված ջերմաստիճանը կպահպանվի: