Դիմում գրի, հայրդ ընդդիմադիր է. Դատախազին հեռացրել են համակարգից
Իտալիայի Միլան քաղաք զինվորներ կբերվեն՝ ցուցարարներին դիմակայելու համարՄրգավետում հարսանիքի մասնակիցները վերադառնալով տուն, այն հայտնաբերել են թալանվածԱյն պնդումը, թե ԵԱՏՄ-ից դուրս գալը կապացուցի անկախության և ինքնիշխանության ամրապնդումը, մոտավորապես նույնն է, ինչ եթե ձեզ ասեին, որ ոտքերը կտրելուց հետո դուք կսկսեք ավելի արագ վազել․ ապուշությո՞ւն է․ Արման ԱբովյանԹուրքիան փորձելու է ավելի նշանակալի դեր վերցնել տարածաշրջանային անվտանգության համակարգի ձևավորման գործում. Արտակ Զաքարյան«Սևանա լիճ 2050». COP17-ի շրջանակում Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիր կիրականացվիՀոկտեմբերի 25-ին Բագրատ Սրբազանը մեկնում է Իջևան՝ մասնակցելու ՏԻՄ ընտրությունների
Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն կոմիտե
Փարիզի արվարձանում հրաձգություն է տեղի ունեցել․ կա զոհ և վիրավորներԱնցած եռամսյակի ընթացքում լրագրողների նկատմամբ որևէ ֆիզիկական բռնության դեպք չի արձանագրվել. Աշոտ ՄելիքյանՍանկտ Պետերբուրգում տղամարդը խաղալիք ատրճшնшկով թալանել է խանութը
Աճառյանում ավտոբուսի վթարի հետևանքով 11 տուժած դիմել է հիվանդանոց, մեկի վիճակը ծանր է
Ընտրակաշառք տալու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու դեպքերի առթիվ Ստեփանավանում այսօր ձերբակալվել է ևս 10 անձ. Հակակոռուպցիոն դատարան
«Ուժեղ Հայաստանի» ևս 10 անդամի տներ են խուզարկել. Անդրանիկ Գևորգյան
Իշխանությունն ունի այն տվյալը, որ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստանը» 50 տոկոսից ավելի ձայն է հավաքում. Տիգրան ԱբրահամյանԿրեմլը հայտնել է՝ որտեղ և երբ կանցկացվեն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցություններըՆերկայացվել է Արթուր Դանիելյանի նկատմամբ սահմանված տեսակցությունների և հեռահաղորդակցության արգելքի համաչափությունըՍև ծովում խորտակվել է Ադրբեջանի քաղաքացիներ տեղափոխող նավը
Մարտունիում զանգվածային ընտրախախտումներ են նկատվել
Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներՀՖՖ-ի պնդումը սխալ է. 15 լեգեոներների սահմանափակումը շարունակում է մնալ կասեցված․ Արփինե ՀովհաննիսյանՀռոմի պապին խորհուրդ են տվել չթռչել ուղղաթիռով
Փաշինյանի «չիստիմ-բլիստիմ»-ը․ քաղաքական մեսի՞ջ, հանրային ուշադրության կառավարո՞ւմ, թե՞ հերթական բեմադրություն
Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանությանն աջակցելու համար կներգրավեն ոստիկանական ուսումնարանների կուրսանտներինՔրեական ոստիկանները հայտնաբերել են սպանության փորձի և խուլիգանության հատկանիշներով հետախուզվող 22 և 23 տարեկան երիտասարդներին (տեսանյութ)Միացյալ Նահանգները 1,4 միլիոն ԱՄՆ դոլարի սարքավորումներ է նվիրաբերել Հայաստանի սահմանային անվտանգության ամրապնդման համարՎստահ ենք, որ ստեփանավանցին իր քվեով ցույց կտա, որ այսպիսի տեսանյութերով իրեն խաբելու բոլոր փորձերը դատապարտվելու են ձախողման․ «Ուժեղ Հայաստան» Ադրբեջանի «նախապայմանը» բավարարելու համար Նիկոլը նույնիսկ պատրաստ է խորհրդարանական արտահերթ ընտրությունների գնալ, վստահ եմ, որ դա էլ է Ադրբեջանի «նախապայմանը». Մելիք-ՇահնազարյանԱրտաշատի խճուղում 43-ամյա վարորդը «Toyota»-ով վրшերթի է ենթարկել փողոցն արգելված հատվածով հատող՝ ազգությամբ հնդիկ հետիոտնիԵթե նախորդիվ Փաշինյանը քաղաքական մրցակցությունը կառուցում էր «խաղաղություն կամ պատերազմ» կեղծ երկընտրանքի վրա, ապա առաջիկայում դրան ավելանալու է նոր՝ «անկախություն կամ ՌԴ-ի վերահսկողություն»-ը. ՍուրենյանցՔՊ-ն չի գնալու արտահերթ ընտրությունների. սա հոգեբանական ու տեղեկատվական պատերшզմի ձև է, որի նպատակն է հայ հանրության մեջ հերթական անգամ սերմանել վախ, տագնապ. ՀայրապետյանՀայ և թուրք լրագրողները ծանոթանում են երկկողմ տնտեսական հարաբերությունների կարգավորման հեռանկարներիImID համակարգում 2026 թ. հոկտեմբերի 23-ին նկատվում են որոշակի դանդաղումներ. ՊԵԿԵրևանում «Hyundai» ավտոբուսը կnղաշրջվել է․ 11 վիրավnրները օտարերկրացիներ են«Սևան» ՔԿՀ բերված հեռուստացույցի միջից հայտնաբերվել են թաքցված բջջային հեռախոսներԹՐԻՓՓ նախագիծը հոկտեմբերի 27-ին կներկայացվի ԱԺ լիագումար նիստում ԼԳԲՏ համայնքն իր գործուն աջակցությունն է ցուցաբերում Աննա Հակոբյանի նախաձեռնությանը․ «Հրապարակ»Տեղումներ չեն լինի
COP17․ միլիոններ՝ հյուրասիրությանը, զրո երաշխիք՝ բնությանը
Փարիզի քաղաքապետարանի ներկայացուցիչներն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրՌուսաստանն ու Ուկրաինան կարող են պայմանավորվածության հասնել. ՊուտինՄԻՊ աշխատակազմում քննարկվել են հատուկ դպրոցների գործունեությանն առնչվող հարցերԽոշոր ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ պայքարում են վիրավորների կյանքի համարՀայաստանը փաստացի արդեն ինքնուրույն դուրս է եկել ՀԱՊԿ-ից. ՀԱՊԿ գլխավոր քարտուղարՎթարների պատճառով մի քանի հասցեներում ջուր չի լինի«Սրբազան պայքարի» գործով դատավարությունը վերածվել է անվերջության պրոցեսի, որտեղ յուրաքանչյուր դատական նիստում իշխանության մի նոր փուչիկ է պայթում. Աբրահամյան
Ստեփան Ասատրյանին և Արամայիս Թախմազյանին կարգալույծ հռչակելու հարցը համարվել է եկեղեցու ներքին գործը և վարույթները կարճվել են
Արթիկում 10 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել. «Հրապարակ»Հայկ Սարգսյանի պահվածքը սկսել է տարօրինակ թվալ. «Իրավունք»ՔՊ-ական Հռիփսիմե Գրիգորյանն ԱԺ-ում ստանձնել էր Արարատ Միրզոյանի պաշտպանի դերը․ որն էր մոտիվացիան․ «Ժողովուրդ»
Արխիվ

Պերմյակովին ՀՀ իրավապահներին հանձնելու պահանջով տեղի ունեցած միջադեպի հետևանքով 19 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովին ՀՀ իրավապահ մարմիններին հանձնելու պահանջով Գյումրի քաղաքում 2015թ. հունվարի 15-ին տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ արձանագրված միջադեպերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով իրականացված բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննության արդյունքում որոշում է կայացվել դադարեցնել բոլոր 19 մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը՝ նրանց գործողություններում հանցակազմի բացակայության հիմքով։

2015 թվականի հունվարի 12-ին Գյումրի քաղաքում Ավետիսյան ընտանիքի անդամների սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ռուսական թիվ 102 ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովին Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին հանձնելու պահանջով 2015 թվականի հունվարի 15-ին` ժամը 17:00-ին, Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցում սկսվել է ինքնաբուխ հավաք, երթ, որի ժամանակ արձանագրվել են տարբեր միջադեպեր. խաթարվել է Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի երթևեկությունը, տարբեր առարկաներ նետվել իրավապահ մարմինների աշխատակիցների ուղղությամբ։

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նշված դեպքերի առթիվ 2015 թվականի հունվարի 16-ին հարուցվել է քրեական գործ, նախնական ապացույցների հիման վրա 19 անձ ներգրավվել որպես մեղադրյալ՝ խուլիգանություն կատարելու համար։

Նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմինը ձեռնարկել է մեծաքանակ քննչական գործողություններ՝ բոլոր հանգամանքները պարզելու, բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունն ապահովելու ուղղությամբ։

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որն ընդգրկել է շուրջ 112 մետր տարածք, առգրավվել դեպքի վայրում առկա տեսանկարահանող սարքերի տեսագրությունները և դրանք, ինչպես նաև դեպքի վերաբերյալ տարբեր ԶԼՄ-ների տեսագրությունները ենթարկվել զննության։

Նշանակվել դատաբժշկական, դատաձգաբանական, դատահետքաբանական և դատաապրանքագիտական համալիր, դատապայթունատեխնիկական, դատակենսաբանական և դատանյութագիտական համալիր, ինչպես նաև՝ դատահողագիտական փորձաքննություններ, որոնց եզրակացություններն ստացվել են:

Հարցաքննվել են 100-ից ավելի անձինք, այդ թվում՝ ՀՀ ոստիկանության աշխատակիցներ, Գ.Նժդեհի փողոցի շրջակայքում տեղակայված շենքերի բնակիչները, հավաքի մասնակիցներ։

Քրեական գործով բավարար ապացույցներ են ձեռք բերվել առ այն, որ 2015 թվականի հունվարի 15-ին Գյումրի քաղաքում տեղի է ունեցել ինքնաբուխ հավաք, որին միացել են նաև տուժողների հոգեհանգստին մասնակից անձինք և պահանջել Ավետիսյան ընտանիքի անդամների սպանության մեջ մեղադրվող զինծառայող Վ.Պերմյակովին հանձնել ՀՀ իրավապահ մարմիններին, որի ժամանակ էլ առանձին մասնակիցների կողմից հնչել են հայհոյանքներ, նետվել տարբեր առարկաներ։

Ձեռք բերված ապացույցների համակցությամբ նշված անձանց գործողություններին իրավական գնահատական տալիս վարույթն իրականացնող մարմինը հաշվի է առել նաև խուլիգանության հանցակազմի վերաբերյալ ՀՀ Վճռաբեկ դատարանի իրավական վերլուծությունները։ 2012 թվականի մարտի 30-ին Շահեն Նշանի Հախվերդյանի վերաբերյալ գործով ՎԴ-ն արձանագրել է, որ արարքը ենթակա է որակման որպես խուլիգանություն միայն այն դեպքում, երբ գործով ձեռք բերված ապացույցներով կհիմնավորվի հասարակական կարգի խախտման կոպիտ լինելը և, միաժամանակ, հասարակության նկատմամբ այդ խախտմամբ արտահայտված անհարգալից վերաբերմունքի բացահայտ լինելը:

Վճռաբեկ դատարանը գտել է, որ յուրաքանչյուր դեպքում արարքը խուլիգանություն որակելու համար անհրաժեշտ է քննության առնել նաև այն, թե արդյոք այդ արարքի հետևանքով հասարակության անդամներին լուրջ անհանգստություն է պատճառվել: Բացի այդ, արձանագրվել է, որ անհարգալից վերաբերմունքը բացահայտ է ոչ թե այն պատճառով, որ կատարվում է հասարակական վայրերում կամ հասարակության անդամների ներկայությամբ, այլ այն պատճառով, որ կատարվում է հենց հասարակության նկատմամբ հանցավորի անհարգալից վերաբերմունքը ցուցադրելու նպատակով: Այլ խոսքով՝ կոնկրետ դեպքում խուլիգանության հանցակազմի օբյեկտիվ կողմը կազմող արարքների՝ հասարակական կարգի կոպիտ խախտման և հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի դրսևորման առկայությունը կամ բացակայությունը գնահատելիս անհրաժեշտ է պարզել խուլիգանության հանցակազմի սուբյեկտիվ կողմի առկայությունը, այն է՝ հասարակական կարգը կոպիտ խախտելու և հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու հանցավորի դիտավորությունը, նպատակը:

Վերոգրյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ արարքը, ժեստը, բառը, և այլն չի կարող գնահատվել որպես հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունքի դրսևորում, եթե ուղղված է կոնկրետ անձին և չի հետապնդում հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելու նպատակ, թեկուզ հանցավորը հասկանում է, իսկ որոշ դեպքերում պարտավոր է հասկանալ, որ կոնկրետ անձին ուղղված իր արարքը տեսանելի և ընկալելի է հասարակության համար:

Ա.Խաչատրյանի գործով որոշման մեջ ՎԴ-ն նշել է, որ «Խուլիգանությունը կարող է կատարվել միայն ուղղակի դիտավորությամբ: Խուլիգանական արարքը կարող է կատարվել միայն խուլիգանական մղումներից ելնելով: Իսկ արարքը համարվում է խուլիգանական մղումներով կատարված, եթե այն կատարվում է հասարակության և բարոյականության նորմերի նկատմամբ անթաքույց արհամարհանքի հողի վրա, երբ մեղավոր անձի վարքը հանդիսանում է բացահայտ մարտահրավեր` ուղղված հասարակական կարգի դեմ և թելադրված է լինում շրջապատին հակադրվելու, վերջինիս հանդեպ արհամարհական վերաբերմունք ցուցաբերելու ցանկությամբ: Հետևաբար, եթե մեղավոր անձի գործողությունները կատարվել են ոչ խուլիգանական մղումներով և չեն զուգորդվել հասարակական կարգի կոպիտ խախտմամբ, դրանք չեն կարող որակվել որպես խուլիգանություն:

Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ ոչ բոլոր դեպքերում է, որ այլ հանցակազմի հատկանիշներ պարունակող արարք կատարելը, որն իրենում բովանդակում է նաև հասարակական կարգի կոպիտ խախտման և հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորման տարրեր (օրինակ՝ կենցաղային հողի վրա, անձնական դրդապատճառներով հասարակական վայրերում առաջացած ծեծկռտուքն ու վիճաբանությունը, որոնք արտաքնապես ընկալվում են որպես հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք) կարող է որակվել խուլիգանություն: Ըստ ՎԴ-ի՝ արարքը խուլիգանություն որակելու համար էական նշանակություն ունի դրա բնույթն ու կատարման շարժառիթը:

Խուլիգանությունը կարող է կատարվել խուլիգանական դրդումներով, որի հիմքում ընկած են նաև անձի անզուսպ եսամոլությունը, սեփական անձի առավելությունն ընդգծելու միջոցով ներքին բավականություն ստանալու, զվարճանալու ձգտումը, խուլիգանություն կատարող անձն ինքնահաստատվում է, ձգտում հակահասարակական վարքագծով ապացուցել իր անկախությունը հասարակության մեջ ընդունված վարքագծի կանոններից, իր անձը հակադրելով հասարակությանը՝ ցույց տալ իր գերակայությունը և այլն: Միաժամանկ, ՎԴ-ն ընդգծել է, որ խուլիգանական դրդումներն անհրաժեշտ է սահմանազատել արարքը կատարելու պահին անձի մոտ առկա հուզական վիճակից, որն անձի մոտ առաջացնում է լարվածություն, էմոցիոնալ բռնկվածություն և այլն: Ապա նաև գտել, որ երբ հանցավորի վարքագիծն ուղղված է կոնկրետ անձի, պայմանավորված է նրա հակաօրինական կամ հակաբարոյական վարքագծով և հանդիսանում է հուզական վիճակի արտահայտություն, խուլիգանության հանցակազմը բացակայում է:

Այսպիսով, ՀՀ վճռաբեկ դատարանի վերը նշված նախադեպային որոշման լույսի ներքո, մեջբերված փաստական հանգամանքների վերլուծությունից և քրեական գործով կատարված նախաքննությամբ հավաքված ապացույցները բազմակողմանի և օբյեկտիվ ստուգման` ձեռք բերված ապացույցների վերլուծության, դրանք այլ ապացույցների հետ համադրելու, ինչպես նաև յուրաքանչյուր ապացույցը վերաբերելիության և թույլատրելիության, իսկ ամբողջ ապացույցներն իրենց համակցությամբ գործի լուծման համար բավարարության տեսանկյունից գնահատելու արդյունքում քննիչը պարզել է, որ քրեական գործով ներգրավված անձանց արարքներում բացակայում է ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հանցակազմը, որի պայմաններում անհրաժեշտ է մեղադրյալների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնել։

Շիրակի մարզային քննչական վարչության ՀԿԳ ավագ քննիչը նոյեմբերի 10-ին որոշում է կայացրել 19 մեղադրյալների նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնել և նրանց մասով վարույթը կարճել։